Բաժիններ՝

Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 12-ի ցերեկը, 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 15-17-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, 15-ի և 16-ի ցերեկը նույնքան կնվազի:

Երևան քաղաքում՝

Փետրվարի 12-ի ցերեկը, 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 15-17-ը սպասվում են տեղումներ, 16-ի և 17-ի գիշերը քաղաքի բարձրադիր վայրերում ձյան տեսքով:

Երևան քաղաքի փետրվարի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 16.70C (1979 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -19.90C (1972 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` -2.10C

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս