ՆԱՏՕ-ն պաշտպանական միջոցներ կձեռնարկի ՄՓՀՀՊ-ի գործողության դադարեցման պայմաններում. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ն պաշտպանական միջոցների նախապատրաստման է ձեռնամուխ լինում Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրի (ՄՓՀՀՊ) գործողության դադարեցման պայմաններում, բայց մտադիր չէ նոր հրթիռներ տեղակայել Եվրոպայում: Փետրվարի 12-ին այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ դաշինքի պաշտպանության նախարարների հանդիպման նախաշեմին կայացած մամուլի ասուլիսում:
«Միեւնույն ժամանակ մենք պատրաստվում ենք առանց ՄՓՀՀՊ-ի աշխարհին: Մենք կքննարկենք, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի ՆԱՏՕ-ն, որպեսզի ադապտացվի Ռուսաստանի հրթիռներին,- ասել է նա:- Բայց ինչպիսին էլ որ լինեն այդ քայլերը, դրանք կլինեն կշռադատված, համակարգված եւ պաշտպանողական: Մենք մտադիր չենք նոր հրթիռներ ծավալել Եվրոպայում»: Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները կքննարկեն «ՌԴ-ի կողմից 9Մ729 հրթիռների մի քանի դիվիզիոնների ծավալումը»:
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի անդամ Եվրոպայի երկրների եւ Կանադայի պաշտպանական ծախսերի աճը հաջորդ տարի կկազմի 100 միլիարդ դոլար: Ըստ որում գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի ոչ բոլոր երկրները կկատարեն մինչեւ 2024 թվականը ռազմական ծախսերը համախառն ներքին արդյունքի մինչեւ 2 տոկոս ավելացնելու՝ իրենց պարտավորությունները: Ստոլտենբերգը նաեւ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինային կարեւոր գործընկեր է համարում, կօգնի Կիեւին անդամակցման գործընթացում, ինչպես նաեւ կոռուպցիայի դեմ պայքարում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: