
««Ռեալի» համար անհնարին ոչինչ չկա». Սոլարին ՉԼ-ում՝ 4-րդ անընդմեջ հաղթանակի մասին

«Ռեալի» գլխավոր մարզիչ Սանտյագո Սոլարին կիսվել է 4-րդ մրցաշրջանն անընդմեջ Չեմպիոնների լիգայի հաղթող դառնալու թիմի շանսերի մասին կարծիքով:
«Ֆուտբոլը հույսերի և երազանքների ամենակարող մատակարարն է: Բարձր մակարդակում խաղալը երազանք է, երբ դու փոքր ես:
Երբեմն երազանքները չեն կատարվում, հույսերը փլուզվում են: Ֆուտբոլը ստիպում է ձեզ ամեն ինչ նորից սկսել և ձեր մեջ ուժեր գտնել:
«Ռեալի» հաղթանակը Չեմպիոնների լիգայում 4-րդ մրցաշրջանն անընդմե՞ջ: Այս թիմի համար անհնարին ոչինչ չկա»,- Սոլարիին է մեջբերում Marca-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը