Պահքի շրջանում պետք է բարի գործեր անել
Պահքի շրջանում պետք է բարի գործեր անել։ Իհարկե, բարեգործությունը միայն Պահքին հատուկ չէ, այն պետք է ուղեկցի մեզ ամեն օր։ Սակայն Ս. Հովհան Ոսկեբերանը սովորեցնում է Պահքին կենդանական կերակուրներ չուտելու իմաստը. ասում է՝ հաշվիր, թե ինչքան ես ծախսում կենդանական կերակուրների համար ու համադրիր տարբերությունը, երբ բուսական մթերքներով ես սնվում, տարբերությունը բաժանիր աղքատներին։
Այսինքն չուտելու նպատակն այդ չկերածը բարեգործության ուղղելն է։
Անել այն, ինչը վաղուց պետք է անեիր։ Պահքի ժամանակ առկա բոլոր սահամանափակումներն իմաստ ունեն, եթե դրանք օգնում են միտքը ազատել ոչ կարևոր զբաղմունքներից և կենտրոնանալ կարևորի վրա։ Այլ կերպ՝ վերարժևորել կյանքը, որի արդյունքում մենք լրացնում ենք կիսատ թողածը: