Tesla-ն ներկայացրել է Model Y նոր էլեկտրամոբիլը
Tesla ամերիկյան ընկերությունն առաջին անգամ մարտի 14-ին Լոս Անջելեսում ցուցադրել է Model Y քրոսովերի նորագույն մոդելը՝ էլեկտրաշարժիչով: Շնորհանդեսը հեռարձակվում էր YouTube պորտալում։
Ավտոմոբիլի փորձնական նմուշը ցուցադրել են բեմից: Ինչպես հայտնել է Tesla-ի ղեկավար Իլոն Մասքը, էլեկտրաքառը կարող է առանց լրալիցքավորման անցնել ավելի քան 480 կիլոմետր եւ 3,5 վայրկյանում զարգացնել 96 կիլոմետր/ժամ արագություն: Ձեռնարկատերի խոսքով՝ ավտոմեքենան «ունի արտաճանապարհայինի ֆունկցիոնալ, բայց ընթանում է ինչպես սպորտային ավտոմոբիլը»:
Model Y-ի զանգվածային թողարկումը, ինչպես սպասվում է, կսկսվի 2020 թվականի աշնանը: Ընդ որում՝ 2021 թվականից այս էլեկտրաքառերն արտադրելու են նաեւ պարզեցված կոմպլեկտացիայով, դրանք կկարողանան առանց լրալիցքավորման ընթանալ միայն 370 կիլոմետր:
Մասքի խոսքով՝ ամենաէժան Model Y-երն ապագայում կարժենան 39 հազար դոլար: Մեքենաների առավելագույն արագությունը կկազմի ժամում 193 կիլոմետրից մինչեւ 241 կմ՝ կախված կոմպլեկտացիայի չորս տեսակներից: Դրանից կախված կլինեն նաեւ մի շարք այլ բնութագրեր: Tesla-ն Մասքի կողմից հիմնադրվել է 2003 թվականին:
Նրա կենտրոնակայանը գտնվում է Պալո-Ալտոյում (Կալիֆոռնիայի նահանգ): Սկզբում ֆիրման մասնագիտանում էր միայն էլեկրամոբիլների արտադրության բնագավառում, բայց ավելի ուշ սկսել է զբաղվել արեւային մարտկոցների եւ այլ էներգակուտակիչ համակարգերի ստեղծմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: