Բաժիններ՝

«Սկսում ենք զրոյից, ոչ մեկին երաշխավորված չէ տեղ հիմնական կազմում». Զիդանը՝ «Ռեալի» խաղացողներին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, ով վերադարձավ գլխավոր մարզչի պաշտոնին այս շաբաթվա սկզբում, դիմել է ֆուտբոլիստներին նշանակումից հետո անցկացրած առաջին մարզման ընթացքում:

«Մոռացեք անցյալի մասին: Մենք սկսում ենք զրոյից. կարևոր չէ, թե ձեզնից յուրաքանչյուրն ինչ կարգավիճակում է տվյալ պահին: Նշանակություն չունի, թե մենք ինչ ենք արել մինչ այս: Ձեզնից ոչ մեկին երաշխավորված չէ տեղ հիմնական կազմում, և ոչ մեկը չի զրկվել դրանից: Մենք առաջիկա ամիսները պետք է արդյունավետ անցկացնենք»,- Զիդանին է մեջբերում AS-ը:

Զիդանը պայմանագիր ստորագրեց «Ռեալի» հետ, որը նախատեսված է մինչև 2022 թվականը: «Սերուցքայինների» գլխավոր մարզչի պաշտոնում ֆրանսիացին փոխարինեց Սանտյագո Սոլարիին, ով թիմի ղեկին էր անցյալ տարվա նոյեմբերից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս