
ԱԺ-ն քննարկում է կառավարության ծրագրի մասին զեկույցը. ուղիղ

ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը: Օրակարգում ընդգրկված են նախորդ օրը քննարկված մի շարք նախագծերի քվեարկություններ:
Երկրորդ ընթերցմամբ քվեարկության կդրվի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի առաջարկած «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Օրակարգում են նաև կառավարության կողմից ներկայացրած «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի և «Բաժնետիրական ընկերութունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քվեարկությունը: Քվեարկության կդրվի նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի` կուրսային, դիպլոմային և այլ աշխատանքների վճառքի գովազդն արգելող օրենսդրական նախաձեռնությունը և մի քանի այլ նախագծեր:
Օրակարգում է նաև Հայաստանի Հանրապետության Կառավարության 2018 թվականի հունիսի 1-ի N 581-Ա որոշմամբ հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի ներկայացումը: