«Շնորհակալություն Փաշինյանին` ազնիվ ինքնախոստովանության համար». Էդուարդ Շարմազանով

ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է

«Այն, որ Փաշինյանը, խախտելով ժողովրդավարության բոլոր գրված ու չգրված օրենքները, ամիսներ շարունակ օգտագործել է շանտաժի, սպառնալիքի ու բռնաճնշումների գործիքակազմը, ակնհայտ է:

Բայց օրեր առաջ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը արեց իրոք աննախադեպ զավեշտալի հայտարարություն:

Անդրադառնալով մի հարցի, որն ակնհայտորեն բուհական ինքնավարության լիազորությունների շրջանակներում է, Փաշինյանը, արհամարհելով բուհական ինքնավարության օրենքներն ու ավանդույթները, վեր դասելով իրեն այդ օրենքներից, հայտարարում է, որ քաղաքական որոշումը կայացված է:

Փաստորեն, երբեմնի ժողովրդավարության ջատագով Փաշինյանի համար հարազատ են դարձել Ֆրանկոյի և Պինոչետի մեթոդները: Էլի իրողություն փոխվեց:

Ուստի, շատ հանգիստ կարելի է եզրակացնել, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական որոշման արդյունք են.

1. Ռոբերտ Քոչարյանի ձերբակալումը
2. Յուրի Խաչատուրովի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարից հետ կանչելը
3. Որոշ, իբր թե, քրեական գործերի հարուցումը
4. Խորհրդարանի ցրումը
5. Հանրապետական կուսակցության՝ խորհրդարանում չհայտնվելը
6. Մարդկանց օպտիմալացնելն ու աշխատանքից զրկելը:
Շարքը երկար է…

Շնորհակալություն Փաշինյանին ազնիվ ինքնախոստովանության համար»։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=405679670233134&id=333386077462494&__xts__[0]=68.ARCvfSnJGCINB5wP_ugJwJSfPmTr8BpAsW-IPmmValqWNw2vjV8jh4R8kWuWOp8iSAa5pa_x27aREwkvZVn7fYPLvVO-lS9cj2160pfOd9cCys4yA1QQBxDMauolis2G8nmkG9wgoXxCPCUIHoku_utm1y-5le55_ykv02VA2p_DCyo68mhrVeYJNJZLEgTEq_48pu3WhIAZk2nTdTWeOenI55fzn5RXVB2-bmUwCaNbxFjbhCUQOFCZa1XbngvxGVoQXXfOgPxBokP8bWbOAYwGu96rh9f_4yTVwq7zw1uWj5RPUnf-UDNlGH4J7xzYjws4flZZhGgPUomfH6A&__tn__=-R

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031