Սինգապուրի օդանավակայանը 7-րդ տարին անընդմեջ լավագույնն է ճանաչվել աշխարհում
Սինգապուրի «Չանգի» օդանավակայանը յոթերորդ տարին անընդմեջ լավագույնն է ճանաչվել աշխարհում: Այդ մասին ասված է «Չանգի գրուպ» օպերատոր ընկերության՝ մարտի 28-ի հայտարարության մեջ, որը տարածվել է Skytrax հեղինակավոր ընկերության կողմից անցկացված միջազգային հետազոտության արդյունքների վերաբերյալ:
Skytrax-ի ղեկավար Էդվարդ Փլեյսթիդը նշել է. «Անհավանական ձեռքբերում է՝ յոթ տարի անընդմեջ զբաղեցնել ամենաբարձր հորիզոնականը, որն ընդգծումէ «Չանգի»-ի ժողովրդարականությունը միջազգային ճանապարհորդների շրջանում»:
Երկրորդ տեղն զբաղեցրել էՏոկիոյի «Հանեդա»-ն, երրորդ դիրքում Սեուլի «Ինչհոն»-ն է, նրանց հաջորդում է Դոհայի օդանավակայանը: Եվրոպականների թվում ամենաբարձր դիրքն զբաղեցրել է Մյունխենի օդանավակայանը՝ հաստատվելով յոթերորդ հորիզոնականում:
Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանն զբաղեցնում է 63-րդ դիրքը, «Դոմոդեդովո»-ն՝ 80-րդ: Հետազոտությունն անցկացվել է 105 պետությունների ու տարածքների ներկայացուցիչների շրջանում 13 միլիոնից ավելի ճանապարհորդների հարցման հիման վրա:
Հարցվածներն ամբողջ աշխարհի 550 օդանավակայաններ գնահատել են ըստ տարբեր պարամետրերի, այդ թվում՝ գրանցում անցնելը, ժամանումը, տեղփոխով կատարվող չվերթները, ընդհանուր առմամբ անվտանգության համակարգը, խանութների առկայությունն ու դրանց տեսականին եւ այլն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: