Մեսիջ. «Իմ քայլը» Փաշինյան-Ալիեւ հանդիպմանն ընդառաջ մեկնում է Արցախ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն այսօր մեծ պատվիրակությամբ կմեկնի Արցախ։ Օրվա ընտրությունը պատահական չէ՝ Փաշինյան-Ալիև հանդիպման օրը որոշել են «միասնության» մեսիջ հղել՝ այդ օրն անցկացնելով Արցախում։

Պատվիրակության կազմում են ԱԺ մշտական հանձնաժողովների «Իմ Քայլը» խմբակցության անդամ հանդիսացող նախագահները, խմբակցության քարտուղարն ու ղեկավարը, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, ինչպես նաև պաշտպանության հանձնաժողովի բոլոր իմքայլական անդամները։

Հանդիպումներ կլինեն Արցախի խորհրդարանի ներկայացուցիչների հետ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031