Բաժիններ՝

Անջելինա Ջոլին կարող է խաղալ «Հավերժականները» ֆիլմում. Deadline

Անջելինա Ջոլին կարող մասնակցել Disney-ի եւ Marvel-ի «Հավերժականները» ֆիլմին: Կինոնկարի պրոդյուսերների հետ դերասանուհու բանակցությունների մասին հայտնել է Deadline պորտալի աղբյուրը։

Ռեժիսոր Քլոե Չժաոյի ֆիլմը կպատմի Հավերժականներ գերմարդկանց ռասայի մասին, որն ստեղծվել է Ցելեստիալներ տիեզերական բանական էակների կողմից:

Թե ում կարող է մարմնավորել Ջոլին, առայժմ չի ճշտվում: Disney ընկերությունում ոչ մի կերպ չեն մեկնաբանում ֆիլմին դերասանուհու մասնակցության վերաբերյալ տեղեկատվությունը:

Առաջին անգամ «Հավերժականները» պատկերապատումն ԱՄՆ-ում լույս է տեսել 1976 թվականի հուլիսին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031