Ոչ թե 44, այլ 40 տոննա. Մի գիշերվա մեջ որոշում են փոխել և Վրաստանով ներկրման խոչընդոտ ստեղծել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Վրաստանի տարածքով ցամաքային ճանապարհով ցորենի ներկրման հետ կապված կրկին խոչընդոտներ են ստեղծվել։

Վրացական կողմից բեռնափոխադրողներին երեկ տեղեկացրել են, որ այսօրվանից ցորենով բեռնված մեքենաները պետք է կշռեն ոչ թե 44 տոննա, այլ 40։ Այդ մասին «Ժամանակ»-ի հետ զրույցում փոխանցեցին բեռնափոխադրողները։

«Տարօրինակ, մեզ համար անհասկանալի պայմաններ են ներկայացվում։ Միջազգային բեռնափոխադրման չափանիշներով բեռնատարն ու բեռը միասին պետք է կշռեն 44 տոննա։ Իսկ հիմա Վրաստանում մեկ գիշերվա մեջ որոշել են, որ մեքենան ու բեռը պետք է լինեն 40 տոննա։ Ընդ որում՝ խոսքը մասնավորապես վերաբերում է ցորենին»,- ասաց բեռնափոխադրողը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031