Բաժիններ՝

«Երեք միավորը շատ դրական արդյունք է, բայց մենք պետք է վերահսկենք խաղը». Էմերի

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին խոսել է Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի «Ուոթֆորդի» հետ հանդիպման մասին (1:0):

«Մենք կարող ենք վերահսկել խաղի ընթացքն ավելի լավ:

Շատ կարևոր էր դաշտում մեկ ֆուտբոլիստ ավելին ունենալը: Սա օգնեց անցնել մրցակցի կիսապաշտպանությունը և հարձակվել:

Մենք ունեինք երկու լավ պահ, բայց մենք չկարողացանք երկրորդ գոլը խփել: Իսկ մրցակցի հարձակվողները դժվարություններ ստեղծեցին մեր պաշտպանության համար: Երեք միավորը շատ դրական արդյունք է, բայց մենք պետք է վերահսկենք խաղը:

Ես չեմ տեսել մրցակցի ֆուտբոլիստի հեռացման դրվագը: Մրցակիցը սեփական հարկի տակ շատ ագրեսիվ է հանդես գալիս: Կարծում եմ, որ մրցավարը պարզապես արեց իր աշխատանքը»,- ասել է Էմերին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս