Պարզվել է, որ նույն օրը, ժամը 00.10-ին, Դավիթ Հ.-ն նշված վայրում իրեն պատկանող գազային ատրճանակից մեկ անգամ օդ է կրակել՝ խախտելով հասարակական կարգը:Դավիթ Հ.-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է գազային ատրճանակ՝ լիցքավորված 5 փամփուշտով և թույլտվության վկայականը:
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի գործընկերներ, որոնք աշխատում են կրթության, գիտության, ինչպես նաև՝ մշակույթի և սպորտի ոլորտներում: Խնդրում եմ ակտիվ մասնակցել նախարարության կողմից (այդ թվում՝ ապագա նախարարության) կազմակերպած գնումների գործընթացներին:
Ապրիլի 15-ին, ժամը 02:55-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժին հաղորդում է ստացվել, որ «էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխել Զոլաքար գյուղի 3 բնակիչ:
«Եկեք մի այսպիսի էքսպերիմենտ անենք` վերցնենք հեղափոխության ընթացքում իմ տված բոլոր խոստումները կետ առ կետ և ուղղակի գույքագրենք, որովհետև դա շատ տեսական խոսակցություն է` խոստումները չի կատարել: Ո՞րը չի կատարել»:
Առանձնապես խոշոր չափերի խարդախության համար մեղադրվող Ալեքսանդր Ազատի Սարգսյանին երկիրը լքելու թույլտվություն տված անձը խստագույն պատժի կենթարկվի, եթե պարզվի, որ այդ որոշումը դատավարական առումով սխալ է: Այս մասին ապրիլի 15-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Եվրամիությունը պետք է միջոցներ ձեռնարկի WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժին պաշտպանելու համար, որին արտահանձնում է սպառնում ԱՄՆ:
Ինչպես հայտնեցին հունգարացի գործընկերներս, Հունգարիայի խորհրդարանը վավերացրել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը:
Գերմանիայի Բրաունշվեյգ քաղաքի (Ստորին Սաքսոնիայի դաշնային երկրամաս) դատախազությունը մեղադրանքներ է առաջադրել «դիզելային սկանդալի» հինգ ֆիգուրանտների, այդ թվում՝ Volkswagen ընկերության նախկին ղեկավար Մարտին Վինտերքոռնին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումից ակնկալում է, որ երկու կողմերը կփորձեն մոտեցնել ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ իրենց դիրքորոշումները:
Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ մանիպուլյացիաներով իրենք իշխանություն չեն պահելու: «Կառավարությունն այսօր զարտուղի քաղաքական աջակցությունների կարիք չունի, որովհետև կառավարությունը գործում է ժողովրդից ստացած մանդատով ու գործելու է այնքան ժամանակ, քանի դեռ ունի այդ մանդատը»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ԻԿՐԱՆԵՏ միջազգային կազմակերպության տնօրեն Ռեմո Ռուֆֆինիի գլխավորած պատվիրակության հետ:
Լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդարդարձել է հարցին, թե ինչու չեն հեռացնում արագաչափերը, ինչի մասին նա խոստանում էր վարչապետ դառնալուց առաջ:
«Նախարարները պատրաստակամություն հայտնեցին գործնական միջոցներ ձեռնարկել մարդկանց միջև շփումների հաստատման ուղղությամբ, այդ թվում ԶԼՄ-ների ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների միջոցով»:
Այսօրվա իշխանությունների օրոք ՀՔԾ-ն 9 ամիս շարունակ փորձում էր ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին վերագրվող օֆշորային լեգենդին՝ այն է հաշվիների վրա 800 մլն դոլար ունենալու հեքիաթին, որևէ փաստացի հիմնավորում տալ։ Անարդյունք։
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը մարդկային ռեսուրսների կառավարման «HR-TECH 2019» համաժողովի շրջանակում իրականացված մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել «ԱՊՀ-ում տարվա լավագույն HR-թվային նախագիծ» անվանակարգում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իր կողմից ապրիլի 9-ի շրջայցի ընթացքում Արարատյան մաքսատուն-վարչության աշխատակցին աշխատանքից ազատման դիմում գրելու հորդոր հնչեցնելուն: Այսօր լրագրողների հետ զրույցում Փաշինյանը վերահաստատեց իր տեսակետը, որ պետական դրոշի նկատմամբ պետք է ցույց տրվի պատշաճ վերաբերմունք:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե կցանկանար Թուրքիայի հետ ունենալ այնպիսի մակարդակի հարաբերություններ, ինչպիսիք Անկարան ունի Մոսկվայի հետ, եւ նույնիսկ՝ ավելի բարձր:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, շարունակելով հանդիպումների շարքը Ազգային ժողովի խմբակցությունների հետ, այսօր հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, Ազգային ժողովի նախագահի տեղակալ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի հետ:
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է Գեղարքունիքի մարզում 2018թ. մայիսի 31-ին տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է նույն անձանց կողմից առերևույթ կատարված մեկ այլ սպանություն ևս:
«Լրատվամիջոցների իրական սեփականատերերի թափանցիկությունն առհասարակ ժողովրդավարական հասարակարգի համար անհրաժեշտ պայման է, բայց այն, որ ակտուալ է դարձել, այդ գործընթացը ցավալի պետք չէ համարել, դա շատ բնական երևույթ է, որովհետև, եթե ուզում ենք, որ լրատվամիջոցներն արդար խաղի կանոններով աշխատեն լսարանի հետ, ապա թափանցիկությունը կարևոր պայմաններից մեկն է»:
«Ժողովրդի ծառա» կուսակցությունից Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկու շտաբում հիշեցրել են, որ ըստ օրենքի, պետության ղեկավարի պաշտոնի թեկնածուների բանավեճերը պետք է կայանան ապրիլի 19-ին, իսկ մյուս միջոցառումները քարոզչական ակցիաներ են։
Ռուսաստանն այժմ ոչ մի ոլորտում չի համագործակցում ՆԱՏՕ-ի հետ:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հովհաննես Քոչարյանին ՀՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում շնորհելու մասին:
Այսօր վաղ առավոտյան #SutNikol նախաձեռնության համակարգողներ Կոնստանտին Տեր-Նակալյանը, Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը, Վրեժ Սարգսյանը, Իշխան Խոսրովյանը, ինչպես նաև ուղիղ եթերն ապահովող օպերատորը բերման էին ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ոստիկանության մի խումբ ծառայողների պարգևատրելու մասին:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն «Ժողովրդի ծառա» կուսակցությունից երկրի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկուն համեմատել է «բոլոր անհայտներով հավասարման» հետ՝ նրա նախընտրական արշավի առանձնահատկությունների պատճառով:
Քանի որ հoգուտ Լիդիանի ՀՀ վարչական դատարանի որոշումը տարբեր անհիմն մեկնաբանությունների է ենթարկվել, հարկ եմ համարում պարզաբանել:
Արդյունքում` Միհրան Պողոսյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով պետական բյուջեի միջոցներից հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գումար` 44.199.463 ՀՀ դրամ:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը հայ երիտասարդ ըմբիշներից լավ արդյունքներ է ակնկալում:
Դանիայի ոստիկանությունը 23 մարդ է բերման ենթարկել ապրիլի 14-ի երեկոյան եւ լույս 15-ի գիշերը Կոպենհագենի մի շարք շրջաններում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում: Նրանցից վեցը մնում են ոստիկանությունում: