Բաժիններ՝

«Նիկոլը դրոշի համար, որը անկյունում դրված էր, աշխատանքից ազատել տվեց մարդուն, բայց իրենց հետ քայլող Ասյան դրոշը համարում է լաթի կտոր». Գառնիկ Իսագուլյան

«Կապույտ մազերով աղջկա՝ Ասյա Խաչատրյանի ու իմ դատը, մեկ տարի է՝ ընթանում է, ընդ որում, ինձ մեղադրում են նրա համար, որ ես ասել եմ՝ Ասյան եղել է Բաքվում: Ու սրա համար պահանջել է 500.000 դրամ ու հրապարակային ներողություն: Չնայած իր Ֆեյսբուքի էջում էր գրված Բաքվում իրենց քեֆերի մասին: Հարյուրավոր նկարներ ևս կան»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ  Իսագուլյանը:

«Նիկոլը դրոշի համար, որը անկյունում դրված էր, աշխատանքից ազատել տվեց մարդուն, բայց իրենց հետ քայլող Ասյան դրոշը համարում է լաթի կտոր: Ֆեյսբուքի իր էջում գրել է՝ ոչ մի լաթի կտոր մարդուց կարևոր չի, ականջներիս լապշա չկախեք։ Զզվացրեցիք պոպուլիզմով արդեն»,- հավելեց Գառնիկ  Իսագուլյանը:

Նա անդրադարձավ նաև դատական համակարգին՝ նշելով.

«Այս հեղափոխությամբ ես տեսա, որ Հայաստանում դատավոր իսկապես չկա: Ռոբերտ Քոչարյանի հետ կապված՝ մի դատավոր էր, որ տղամարդկություն ունեցավ, վճիռ կայացրեց, իսկ մնացածը կատարում են Նիկոլի կամքը՝ առանց երկբայության: Մարդուն կալավորելու որևէ հիմք չկա: Չի բացառվում, որ Փաշինյանը նրանց չի զանգում, բայց չի բացառվում, որ Շիրխանյանը կամ Անդրանիկ Քոչարյանն են զանգում դատավորներին: Նրանք Նիկոլի անունից են, չէ՞, ասում»:

Մանրամասները՝ տեսանյութում

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս