Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացումը պետք է հենվի անհատական ջանքի վրա:
ԱՄՆ-ը ձգտում է այն բանին, որ Իրանը լինի ոչ միջուկային պետություն, եւ մտադիր չէ փոխել իշխանությունն այդ երկրում:
Մայիսի 26-ին տեղի է ունեցել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի աշխանքային խորհրդակցությունը:
Առնվազն երկու մարդ է զոհվել, եւս 57-ը՝ տուժել ավտոբուսի եւ բեռնատարի մասնակցությամբ վթարի հետեւանքով, որը տեղի է ունեցել մայիսի 27-ին Ֆիլիպինների հյուսիսում:
Ճապոնիան հաստատել է ԱՄՆ-ից հինգերորդ սերնդի F-35 105 բազմանպատակային մարտական ինքնաթիռներ գնելու մտադրությունը:
Իտալիայի կառավարող կոալիցիայի մեջ մտնող «Լիգա» կուսակցությունը հաղթել է Եվրախորհրդարանի (ԵԽ) ընտրություններում:
Կատալոնիայի Ժեներալիտետի նախկին նախագահ Կառլես Պուչդեմոնը, որն Իսպանիայի արդարադատությունից թաքնվում է Բելգիայում, եւ նրա նախկին տեղակալ Օրիոլ Ժունկերասը, որը նախնական կալանքի մեջ գտնվում է իսպանական բանտում, պատգամավորական մանդատներ կստանան Եվրախորհրդարանում:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 23-ամյա երիտասարդի սպանության, ինչպես նաև 26-ամյա երկու երիտասարդների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները:
Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Աբաս Արաքչին Օմանի սուլթանություն է այցելել ԱՄՆ-ի հետ հարաբերությունների սրման ֆոնին տարածաշրջանի երկրներ շրջագայության շրջանակում, որի ընթացքում նա մտադիր է այցելել նաեւ Կատար եւ Քուվեյթ:
Բրազիլիայի Մանաուս քաղաքի (Ամազոնասի հյուսիսային նահանգի մայրաքաղաքի) բանտում մայիսի 26-ին ծայր առած անկարգությունների հետեւանքով 15 բանտարկյալ է զովել:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել հունիսին միջնորդական առաքելութամբ Իրան այցելելու Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի մտադրությանը՝ նպատակ ունենալով հարաբերությունների նորմալացումը Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 27-ին՝ ժամը 10:50-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մայիսի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 336 դեպք, որից 139-ը՝ արտակարգ:
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը մայիսի լույս 27-ի գիշերը հայտարարել է երկրում վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին:
Հեղափոխության առաջին իսկ օրերից մենք տոգորված էինք այն հույսով, որ ի վերջո գալիս է նորը, արդարը, որը մերժում է ոչ միայն հին անձերին, այլ նաև հին բարքերն ու համակարգը։ Նորը գալու է ազնիվ նկրտումներով և զարկ է տալու պետականաշինությանը նոր, ավելի վեհ սկզբունքներով։
Առնվազն տասը մարդ է վերքեր ստացել մայիսի 27-ին Քաբուլում ականից ավտոբուսի պայթելու հետեւանքով, որում գտնվում էին հաջի եւ իսլամի գործերի նախարարության ծառայողները:
Ֆրանսիայում Եվրախորհրդարանի ընտրություններն անցել են երկրի երկու առաջատար քաղաքական ուժերի՝ Մարին Լը Պենի ընդդիմադիր «Ազգային միավորման» եւ «Հառա՜ջ, հանրապետություն» կառավարող կուսակցության մրցակցության նշանաբանով:
Մայիսի 23-ից 26-ը Եվրամիությունում կայացած Եվրախորհրդարանի ընտրություններին մասնակցությունը կազմել է 50,5 տոկոս, ինչը 8 տոկոսային կետով ավելի է, քան 2014 թվականին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր տիկնոջ՝ Մելանյայի հետ մայիսի 27-ին ժամանել է Տոկիոյի կենտրոնում գտնվող կայսերական պալատ, որտեղ հանդիպում է անցկացրել Ճապոնիայի նոր կայսր Նարուհիտոյի եւ կայսրուհի Մասակոյի հետ:
Brexit-ի կուսակցությունը, որը գլխավորում է Միացյալ Թագավորության անկախության կուսակցության (UKIP) նախկին առաջնորդ Նայջել Ֆարաջը, առաջատարն է Եվրախորհրդարանի ընտրություններում, որոնք Մեծ Բրիտանիայում կայացել են մայիսի 23-ին:
Ներկայ գրութիւնը խտացումն է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի պատգամին, զոր Նորին Սրբութիւնը տուաւ Անթիլիասի Մայր Տաճարին մէջ Հանրապետական Մաղթանքէն ետք։
Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 8 բալ:
Արցախի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է այս լուսանկարները՝ գրելով. «Մարդ գնում է պոստեր, բացի նրանից, որ հաճույք է ստանում մեր զինծառայողների հետ շփումներից, նաև գեղեցիկ ծաղկանոցներն է վայելում։
Մայիսի 26-ին, ժամը 16:02-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եվրոպական խորհրդարանի ընտրություններին հաղթանակ է տարել Եվրոպական Ժողովրդական կուսակցությունը։ Սրտանց շնորհավորում եմ մեր քույր կուսակցություններին։ Վստահ եմ, Հայաստան-ԵՄ հարաբերություններում միասին նոր բարձունքներ ենք նվաճելու»։
Մայիսի 26-ին, ժամը 18:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի ՋԷԿ-ի շրջադարձի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծառին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նրա խոսքով՝ չի կարելի նշված ժամանակահատվածի մեջտեղում ժամանակ դնել, ուստի ընտրելիս պետք է հասկանան, որ կա երկու հնարավորություն՝ կա՛մ սկզբից մինչև այսօր ժամանակահատվածը պետք է ընդգրկի, կա՛մ կարմիր գիծ պետք է քաշեն այն ամենի վրա, ինչ եղել է, և սկսեն հենց այսօրվանից։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 27-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Մայիսի 27-31-ը՝ Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, 26-ին՝ առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Ավելի քան 400 մլն դրամ` Կարապետյանների ընտանիքի կողմից