
Երևանի ՋԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է ծառին. կան տուժածներ

Մայիսի 26-ին, ժամը 18:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի ՋԷԿ-ի շրջադարձի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծառին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արցախի պողոտայի և Արին Բերդի փողոցի խաչմերուկի մոտակայքում «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ.Թ., ծնված 1971 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին, ինչի հետևանքով ծառը կոտրվել ընկել է մայթեզրին. հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել:
Վարորդը և ուղևորը (Մ.Մ., ծնված 1976 թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: