Չափազանց կանացի լինելով՝ նա միևնույն ժամանակ խելացի է, ակտիվ ու լավ հռետոր։ Դժվարին կացության մեջ ընկնելով՝ Կշեռքները կարող են բացարձակ անօգնական դառնալ ու իրենց կսկսեն պահել իսկական լեդիի պես, այսինքն՝ փրկություն կգտնեն՝ ի դեմս տղամարդկանց։
Փորձարարական բժշկագիտության ինստիտուտի (Սանկտ Պետերբուրգ) մասնագետները Ջորջիայի նահանգի Պետական համալսարանի (Ատլանտա, ԱՄՆ) գործընկերների հետ համատեղ ավարտել են այն պատվաստանյութի փորձարկումները, որը միաժամանակ պայքարում է գրիպի եւ թոքաբորբ առաջացնող վիրուսի դեմ:
Միանգամից արձանագրենք, որ դա առաջին հերթին՝ ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ նախորդ կառավարության շնորհքն է։ Տնտեսական աճի ապահովման գործում էական դեր ունեցավ հատկապես տարեսկզբին դրսևորված բարձր ակտիվությունը, ինչը, սակայն, չհաջողվեց պահպանել հետագայում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ու նրա ընտանիքին դուր չի եկել նորակառույց թանկարժեք ամառանոցը։ Նախագահական ընտանիքի պատվերով կառուցվող ամառային պալատի մի մասը կքանդվի և կվերակառուցվի։
Ըստ քրդական լրատվամիջոցի՝ Թուրքիան կեղծ տեսանյութեր է տարածում՝ դրանք ներկայացնելով որպես կադրեր Հյուսիսային Իրաքում քուրդ զինյալների դեմ իրականացվող «Մագիլ» ռազմական օպերացիայից:
Իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի գործակալ Սիլվանո Մարտինան հայտարարել է, որ ՊՍԺ-ից հեռանալուց հետո իր հաճախորդը չի պատրաստվում ավարտել իր կարիերան:
«Հայ-իրանական հարաբերությունների բարեկամական բնույթը չի փոխվել, այլ խնդիր է, որ Հայաստանը չունի որևէ ծրագիր Իրանի հետ աշխատելու ուղղությամբ։ Լինում են բազմաթիվ հայտարարություններ, տարբեր մակարդակներով փոխայցեր, բազմաթիվ ծրագրերի մասին խոսակցություններ, որոնք խոսակցությունների մակարդակից այն կողմ չեն գնում»,- նշեց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են ուսանողուհու կողմից իրեն և եղբոր երեքամյա դստերն առևանգումից ազատելու համար որպես փրկագին 1.000.000 ՀՀ դրամ պահանջելու պատրվակով խաբեությամբ ազգականներից հափշտակություն, ինչպես նաև՝ սուտ մատնություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:
Մայիսի 31-ին, ժամը 1-անց 45-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի դեղատներից մեկում քիչ առաջ ավազակային հարձակում է եղել:
«Մանչեսթեր Սիթիի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Սերխիո Ագուերոն կիսվել է Ամերիկայի գավաթի սպասելիքներով:
«Մենք չգիտենք, թե ինչ է մեր ղեկավարի անունը, ով է մեր ղեկավարը: Չեն էլ փորձում նույնիսկ այսքանից հետո գալ ու մեր խնդիրները լսել: Մի լավ տնօրեն ունեինք՝ Սեյրան Պետրոսյանը, թողեց գնաց, միայն նա էր մեզ լսում, հիմա, ինչ նա հեռացել է այս աշխատանքից, այլևս մեզ լսող չկա: Չենք հասկանում՝ Հայաստանում ոչ մեկը չկա՞, որ կարողանա լծակներ գործել ու մեր հարցերին ու պահանջներին լուծումներ տալ»:
«Ես չգիտեմ, թե երկու սրճարան ապամոնտաժելն ի՞նչ տվեց քաղաքին: Ասում էի՝ Օպերայի տարածքը թող դառնա պուրակ, բայց ապամոնտաժենք բոլորը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանը՝ խոսելով Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման մասին:
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն ցանկանում է թիմի կազմում տեսնել Անտուան Գրիզմանին:
Ոստիկանները հայտնաբերեցին ՌԴ իրավապահների կողմից սպանության մեղադրանքով հետախուզվողին:
Տարածաշրջանում, հատկապես՝ Հայաստանի հարավային հարևան և բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ տեղի ունեցող զարգացումները չեն կարող չհետաքրքրել Հայաստանին։ Այս հարթությունում տեղի են ունենում հետաքրքիր, որոշ դեպքերում էլ՝ անհանգստացնող գործընթացներ, որոնց պետք է ուշադրություն դարձնել։
Ակցիզային դրոշմանիշերով և դրոշմապիտակներով չդրոշմավորմած կամ դրոշմավորման կանոնների խախտմամբ ապրանքների իրացման դեպքերի համար կսահմանվեն վարչական պատասխանատվության միջոցներ։
ԱՄՆ-ը կարող է Չինաստանից ապրանքների մաքսերը բարձրացնել եւս 300 միլիարդ դոլարով:
Վճռաբեկ դատարանի 9 դատավորների կարգապահական վարույթի քննություն՝ ԲԴԽ-ում:
«Այս պահին օրենքը շատ թերի է, թույլ չտալն էլ չի ստացվում, միայն հոսանքն անջատելով ենք սահմանափակվում: Իրենց պահանջներն էլ մի քիչ շատ են, ասում են՝ թույլ տվեք կանգնենք ինչ-որ տեղ: Ես չեմ պատկերացնում՝ թույլ տալ, որ Աբովյան փողոցի երկայնքով կանգնե՞ն այդ մեքենաները: Մեքենաներն իրենց չափանիշերն ունեն, որը Երևանում գրեթե ոչ ոք չի պահում»:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին:
Արցախում կայացել է ՀԲԸՄ և «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամի ասուլիսը՝ նվիրված Արցախում «Կին ձեռներեցներ» ծրագրի մեկնարկին: ՀԲԸՄ-ի «Կին ձեռներեցներ» ծրագիրը Արցախում իրականացվում է «Ֆրութֆուլ Արմենիա» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ՝ Ստեփանակերտում և Արցախի մարզերում ապրող կանանց ձեռնարկատիրական հմտություններ զարգացնելու նպատակով:
Հունիսի 6-ին, ժամը 13:04-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Մյասնիկյան-Բագարան ավտոճանապարհի 34-րդ կմ-ի մոտակայքում «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել:
Ինչպես արդեն տեղեկացվել է, կալանավորված անձանց և դատապարտյալների հիմնական իրավունքների իրացման, պատժի կրման կարգի և պայմանների պահպանման վիճակի պարզման նպատակով նախընթաց ամիսներին ՀՀ դատախազությունը ստուգումներ է իրականացրել ՀՀ ԱՆ բոլոր քրեակատարողական հիմնարկներում:
«Զորավարժություններն ուղեկցվում են զանազան բնույթի սադրանքներով, որոնց մենք առանձնապես չենք հետևում և աչալուրջ չենք լինում։ Խոսքը հատկապես այնպիսի անհանգստացնող տարրերի մասին է, ինչպիսին Հայաստանին մեղադրելն է՝ առայժմ միայն թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցների միջոցով, Քրդստանի բանվորական կուսակցության ձեռքով, իբրև Թուրքիայի Իգդիրի և Նախիջևանի հատվածում իրավիճակն ապակայունացնելու համար։
Հայաստանը տնտեսության արտահանելի ճյուղը զարգացնելու նպատակով նախատեսում է մշակող արդյունաբերության ոլորտում նոր աշխատատեղեր ստեղծել:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով բողոքի քննությունն ավարտվեց:
«Երբ վարչապետը մասնակցում է ՏԻՄ ընտրության արշավներում, ստացվում է, որ մենք ուզում ենք ստեղծել մի այնպիսի պետություն, որն անուն չունի, որովհետև մենք տոտալիտար չենք կարող լինել այլևս, բայց որ դա վերածվում է կոշտ ավտորիտարիզմի և վերադառնում է իրավական կամայականության դաշտ, դա վերին աստիճանի անհանգստացնող է»։
Հայաստանի վարչապետի օրերս հանրայնացրած կարծիքը և դրա վերաբերյալ Արցախի նախագահի հանրային արձագանքը մեզ՝ «Որոշում» քաղաքացիական նախաձեռնության անդամներիս մոտ զարմանք և նույնիսկ տարակուսանք է առաջացնում:
Եվրամիության խորհուրդը հավանություն է տվել այցագրային օրենսգրքի ուղղումներին, որոնք սահմանում են մեկ տարով, երկու տարով եւ հինգ տարով շենգենյան բազմակի այցագրերի ստացման պայմանները։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ «2019թ. ապրիլի 8-ին «Արմենիա» ԲԿ-ում մահացած Էդգար Ծատինյանին պատշաճ բժշկական օգնություն չտրամադրելու հիմքով հարուցված քրեական գործը քննում են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում։ Է.Ծատինյանը «Արմենիա» ԲԿ էր տեղափոխվել Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում խոշտանգվելուց հետո»: