Բաժիններ՝

Վալվերդեն հավանություն է տվել Գրիզմանի տրանսֆերին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն ցանկանում է թիմի կազմում տեսնել Անտուան Գրիզմանին:

Ինչպես հաղորդում է As-ը, կատալոնական ակումբի ղեկավարության հետ զրույցի ժամանակ Վալվերդեն հավանություն է տվել «Ատլետիկոյի» հարձակվողի տրանսֆերին:

Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին դուր չի գալիս ֆրանսիացու հավանական տրանսֆերի վերաբերյալ գաղափարը:

«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին նախքան Արգենտինայի ազգային հավաքականի հետ Ամերիկայի գավաթի խաղարկությանը մեկնելը հանդիպել է ղեկավարության հետ և հայտնել է ակումբի դիրքորոշումը. Գրիզմանից դժգոհ են անցյալ տարվա «Որոշում» ֆիլմի պատճառով, որտեղ նա հայտարարել էր, որ մնում է Մադրիդում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930