«Ցավալի է, որ հասարակության համար նման զգայուն թեմաները քննարկվում են այս ձևով». «Որոշում» քաղաքացիական նախաձեռնություն

Հայաստանի վարչապետի օրերս հանրայնացրած կարծիքը և դրա վերաբերյալ Արցախի նախագահի հանրային արձագանքը մեզ՝ «Որոշում» քաղաքացիական նախաձեռնության անդամներիս մոտ զարմանք և նույնիսկ տարակուսանք է առաջացնում:

Նման հանրային քննարկում անցկացնելու ակնհայտ պատճառներ չենք տեսնում, և հույս ունենք, որ առաջիկայում հանրությունը որոշակի բացատրություններ կստանա:

Ցավալի է, որ հասարակության համար նման զգայուն թեմաները քննարկվում են այս ձևով, նամանավանդ, երբ Արցախը գտնվում է բարդ ու ոչ միանշանակ իրավիճակում:

Մենք՝ Կազմակերպության անդամներս, վստահ ենք, որ այօրինակ հրապարակային հայտարարությունները մեծապես ազդում են Արցախի հեղինակության բարձրացման համար կատարված մեծ աշխատանքների արդյունքների վրա:

Հատկապես, երբ Ադրբեջանը ահռելի ֆինանսական ներդրումներ է անում՝ օր առաջ Հայաստանին զեղծարարությունների միջոցով միջազգային հարթակներում վարկաբեկելու պրակտիկան ի կատար ածելու համար։

Սիրելի՜ հայրենակից,

Լիահույս ենք, որ առաջացած խնդիրները շուտափույթ կպարզաբանվեն, և հասարակական հնչեղություն ստացած այս հարցն ընդմիշտ կուղարկվի պատմության լուսանցք, և այլևս Մեկ

Միասնական Հայրենի՜քը կլինի մեր բոլորիս գերնպատակը։

Որոշում քաղաքացիական նախաձեռնություն

Հայաստանի վարչապետի օրերս հանրայնացրած կարծիքը և դրա վերաբերյալ Արցախի նախագահի հանրային արձագանքը մեզ՝ «Որոշում»…

Gepostet von Որոշում քաղաքացիական նախաձեռնություն am Donnerstag, 6. Juni 2019

Տեսանյութեր

Լրահոս