Չինաստանի ZTE ընկերությունը 5G օժանդակմամբ առաջին սմարթֆոնի՝ Axon 10 Pro-ի վաճառքները կսկսի այս տարվա հուլիսին:
Լոնդոնի Հիթրոու օդանավակայանը կտեղակայի 3D-սքաներներ, ինչն ուղեւորներին թույլ կտա զննության ժամանակ ձեռնածանրոցից չհանել հեղուկով անոթները եւ էլեկտրոնային տեխնիկան:
Երևանի քաղաքապետարանը հայտնում է հունիսի 8-ին Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին:
Նախքան ինչ-որ մեկին մեղադրելը մի քանի մղոն քայլեք նրա կոշիկներով։ Այդպիսով, երբ դուք սկսում եք մեղադրել, դուք կլինեք անվտանգ տարածության վրա, և դուք նոր կոշիկ կունենաք։
Կենդանակերպի այս նշանին նյութական միջոցներ կուտակել խանգարում է չափից առավել ծախսը։ Մի տրվեք գայթակղությունների ու ձեր փողերը մի ծախսեք անիմաստ գնումների վրա։
«Ինտերնետային անվտանգությունը ՀՀ-ում՝ ներառյալ Արցախում, ավելի կարևոր է, քան հարևան երկրների մոտ՝ մեկ պարզ պատճառով՝ մենք դեռ գտնվում ենք պատերազմական կամ կիսապատերազմական իրավիճակում: Նույն խնդիրն էլ Ադրբեջանում է, պարզապես Ադրբեջանում կան հաքերական խմբավորումներ, որոնք չունեն կարիք թաքնվելու, քանի որ պետությունը նրանց կողքին է, և հենց այդ խմբավորումներն էլ զբաղվում են Ադրբեջանի քաղաքացիների ինտերնետային անվտանգությամբ՝ կրթելով, և այլն»։
Զեյնալյանի աշխատանքից դժգոհություն կար նաև իշխանության որոշակի խմբերի շրջանում։ Անսպասելի էր, սակայն, Զեյնալյանի կողմից հրաժարականի ներկայացումը հենց երեկ, երբ Հայաստանից բացակայում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այդ փաստը հիմք է տալիս մտածելու, որ Զեյնալյանը ցանկացել է հրաժարական ներկայացնել օր առաջ՝ չսպասելով անգամ այսօր վարչապետի վերադարձին։
Մասիսում ավազակային հարձակում էր կատարվել: Մայիսի 31-ին, օրը ցերեկով, մի տղամարդ Դպրոցականների փողոցում գործող հագուստի խանութ էր մտել, հարցուփորձ արել` որ կոշիկն ինչ արժե, և երբ համոզվել էր, որ վաճառողուհին մենակ է, դանակի սպառնալիքով, գումար էր պահանջել: Բայց գործն այլ ընթացք էր ստացել. հարձակումը ձախողվել էր…
Ամուսնանալու, ընկերակցելու, սոցիալական և բնակարանային պայմանները բարելավելու շինծու խոստումներով, չարաշահելով կանանց վստահությունը, խաբեությամբ հափշտակել է գումար և ոսկյա զարդեր:
«Բարսելոնան» 41-ամյա իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնին առաջարկել է դառնալ թիմի պահեստային դարպասապահը: Այս մասին հայտնել է լրագրող Տանկրեդի Պալմերին՝ հղելով Sky Italy-ին:
Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը վերջապես հասավ խորհրդարան։ Այս փուլին հասնելու համար պահանջվեց գրեթե մի ամբողջ տարի։ Այդ ընթացքում թեև քաղաքական իշխանությունը բազմիցս կարևորեց փաստաթղթի նշանակությունը, այնուհանդերձ այնքան էլ հետևողական չգտնվեց այն հնարավորինս շուտ ընդունելու և կիրառելու համար։
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ 28-ամյա երիտասարդին մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հոլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն Ազգերի լիգայի եզրափակիչ դուրս գալուց հետո խոսել է Անգլիայի դեմ խաղի մասին (3:1):
Արագած գյուղի բնակիչները երեկ «ԿամԱԶ»-ներով և տրակտորով բարձրացել են Արագած լեռը, որպեսզի քանդեն Գեղարոտ գետի վրա դեռևս 2007թ. կառուցված Գեղարոտ 1, Գեղարոտ 2 և Արագած հէկ-երը:
2019թ. մայիսի 15-ից մեկնարկել է Երևանի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հերթագրման առցանց համակարգը, որը ներդրվել է բոլոր երեխաների համար դպրոցում գրանցելու հավասար մեկնարկային պայմանների երաշխավորման, կոռուպցիոն ռիսկերի բացառման, որոշ դպրոցների թերբեռնվածության կամ գերբեռնվածության խնդիրները լուծելու նպատակով։
ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը տարված է «Բարսելոնա» վերադարձի մտքով: Այս մասին հայտնում է իսպանական Mundo Deportivo թերթը:
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ուղեցույց պետական տարիքային կենսաթոշակի իրավունքի վերաբերյալ։ USAID-ի աջակցությամբ իրականացվող «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակումպատրաստված ուղեցույցում մանրամասն նշվում են․
Մեր տեղեկութուններով՝ հունիսի 6-ին և 7-ին ՀԵՀ-ը կրկին դիմումներ է ստացել ուսվարձի 20% զեղչեր տրամադրելու համար:ՀԵՀ-ի գործադիր տնօրեն Արգամ Արշակյանը 168.am-ի հետ զրույցում չհերքեց այս տեղեկատվությունը՝ համարելով, որ սրանք հավանաբար այն մարդիկ են, որոնք չեն իմացել իրենց արտոնությունների մասին կամ մոգի արդյունքները ուշացած ստանալու, և զանազան այլ պատճառներով ուշացած են դիմում հիմնադրամ:
Պաշտպան Սամուել Ումտիտին «Բարսելոնային» հստակեցրել է, որ չի պատրաստվում հեռանալ թիմից, հաղորդում է Marca-ն:
Օրերս ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Սյունիքի մարզային վարչության և Կապանի բաժնի ծառայողների համատեղ միջոցառման արդյունքում համայնքային սեփականություն հանդիսացող գույքը խաբեությամբ հափշտակելու դեպք բացահայտվեց։
Երեկ ուշ երեկոյան Վրաստանի սահմանային ծառայության աշխատակիցներն արգելել են Վրաստան մտնել ծնունդով Ախալքալաքից, ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, Ախալքալաքի պատվավոր քաղաքացի Աշոտ Մելքոնյանին։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ՀՀ-ն պատրաստ է նպաստել Եվրոպական Միության և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունների զարգացմանը։ Այս մասին Փաշինյանն ասաց հունիսի 7-ին Ռուսաստանի Դաշնությունում Սանկտ Պետերբուրգի միջազգային համաժողովի 23-րդ լիագումար նիստում իր ելույթի ընթացքում։
ArmDaily.am-ի տեղեկություններով՝ պաշտոնանկությունների շքերթը իշխանությունում շարունակվելու է, ընդ որում՝ հրաժարականներ կլինեն ոչ միայն դատաիրավական համակարգում, այլեւ ուժային կառույցներում, գործադիրում։
ՊՍԺ-ն սկսել է թիմից օրեր առաջ հեռացած Ջանլուիջի Բուֆոնին փոխարինող փնտրել: Ըստ The Times-ի տեղեկությունների՝ ֆրանսիական ակումբը պատրաստ է «Մանչեսթեր Յունայթեդին» առաջարկ անել Դավիդ դե Խեայի վերաբերյալ:
«Ուղղակի-անուղղակի տրվում են այնպիսի ազդակներ, շատ անգամ՝ բիրտ ու գռեհիկ ձևով, որ Արցախում չպետք է տեղի ունենան հերթական ընտրություններ, այլ պետք է լինի այն, ինչ այստեղ կոչվել է հեղափոխություն։ Դա թշնամություն է»,- ասաց նա։
«Գնում-գալիս ենք, բայց բեռներից դեռ ոչ մի տեղեկություն չունենք: Ինչ վերաբերում է մեքենային, ապա վրացիներն ամբողջ օրը մեզ զանգահարում, անհանգստացնում, ահաբեկում են: Երկու շաբաթից ավելի է՝ ավտոբուսը կանգնած է, պարտավոր ենք մոտ 5000 դոլար վճարել, Շաբաթը 2400 դոլար է»
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսը հայտնվել է «Ատլետիկոյի» հետաքրքրությունների շրջանակում:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն այցելել է Թուրքիայի Իգդիր նահանգ, որտեղ ուսումնասիրություններ և ստուգումներ է անցկացրել Հայաստանի, Նախիջևանի և Իրանի հետ սահմանին տեղակայված Թուրքիայի ԶՈՒ ստորաբաժանումներում:
Առերևույթ կատարված հանցադեպերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2019 թվականի հունիսի 6-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 312-րդ հոդվածի 2-րդ մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 325-րդ հոդվածի 1-ին մասով և 214-րդ հոդվածի 2-րդ մասով։
«Այաքսի» պաշտպան Մատիաս դը Լիգտը կարող է տեղափոխվել ՊՍԺ: