Հաշմանդամություն ունեցող քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն իր բնակության շենքի բակում ավտոմեքենան անխոչընդոտ կայանելու նպատակով առանձնացված կայանատեղի հատկացնելու հարցում:
Մեկնարկել են Մ-3 Թուրքիայի սահման-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի 107+900-ից մինչև 109+000 կմ հատվածի (1 կմ 100 մ) հիմնանորոգման աշխատանքները:
Բարեգործական նավի գրեթե հարյուր միգրանտներ, որը 19 օր կանգնած էր Լամպեդուզայի ափերի մոտ, իտալական կղզու ափ են իջել այն բանից հետո, երբ Իտալիայի դախախազը նավի տարհանման կարգադրություն է արել, տեղեկացնում է BBC-ին:
Սաուդյան Արաբիայում հրատարակվող, իշխանամետ «Okaz» թերթը նյութ է հրապարակել, որտեղ զբոսաշրջիկներին զգուշացրել է չայցելել Թուրքիա:
Թուրքիայի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր են ընթանում ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) անդամ քաղաքապետների պաշտոնանկության կապակցությամբ:
Պայմանագիրը ժամանակից շուտ խզվել է կողմերի փոխադարձ համաձայնությամբ։ Թուրքական ակումբը 29-ամյա ֆուտբոլիստին կվճարի 2,5 միլիոն եվրո՝ որպես փոխհատուցում։
Օրեր առաջ անդրադարձել էի 1031 թվականին Պահլավունիների կողմից Բջնի գյուղում կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցու անմխիթար վիճակին։ Եկեղեցու պատերը փլուզվում են, իսկ գմբեթը ամբողջապես խոտածածկ է։ Աննկարագրելի գեղեցկության դարավոր խաչքարերը եւս ոչնչացման եզրին են։
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր կառավարության աշխատակազմը «Էլարդի» եզրակացությունը ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն՝ հետեւյալ հանձնարարությամբ.
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ խորհրդակցություն անցկացրի «Ամուլսարի» հարցով: Մասնակցում էր նաեւ «Լիդիանի» ներկայացուցիչը:
Տևական ժամանակ է, ինչ հանրային օրակարգում անընդհատ քննարկվում են գրեթե նույն հարցերը՝ Ամուլսար, Ստամբուլյան կոնվենցիայի վավերացում, Արցախի թնջուկի կարգավորում և այլն, սակայն արդեն մոտ մեկ շաբաթ է, ինչ հասարակ քաղաքացուց մինչև ամենաբարձր չինովնիկ, խոսում են Սերժ Սարգսյանի հնարավոր ձերբակալման մասին։ Հասարակությունը սպասում է…
«Ամուլսարը հանք չպետք է դառնա, ես կարծիքս չեմ փոխում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին նշեց ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ հավելելով, որ դեռ Ամուլսարի՝ տարիներ առաջ կնքած պայմանագրերի ժամանակ էլ եղել է նախաձեռնող խմբի անդամ:
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննության վերաբերյալ, քննչական կոմիտեն կրկին հրապարակում ենք քրեական գործի շրջանակներում նշանակված համալիր փորձաքննության վերաբերյալ «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության դիրքորոշումը:
Լոս Անջելեսի օպերան հայտարարել է, որ շտապ կարգով «մանրակրկիտ ու անկախ» հետաքննություն է սկսում իսպանացի օպերային երգիչ Պլաչիդո Դոմինգոյի նկատմամբ, որին մի քանի կանայք մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ: Այս մասին հայտնել է Los Angeles Times թերթը:
«Թող ամենազոր Աստված միշտ օգնական ու պահապան լինի Ձեզ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, հայոց պետականությանը եւ մեր ողջ հավատավոր ժողովրդին Մայր Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում»:
Քաղաքացին հայտնում էր, որ Իսակովի 36 շենքի դիմաց կայանված իր մեքենայից գողություն են արել: Ձեռագիրը նույնն էր: Կոտրել էին ապակին և մեքենայի սրահից հափշտակել դրամապանակ, որի մեջ եղել էր փող ու տարբեր քարտեր:
Օգոստոսի 20-ին, ժամը 21:34-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում՝ Քասախի կիրճում, այրվում է խոտածածկ տարածք:
Ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզները, Նոր Հաճնի բաժանմունքի և Նաիրիի անձնագրային բաժանմունքի ծառայողների հետ համատեղ, օգոստոսի 20-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Նաիրիի բաժնի անձնագրային բաժանմունքից բերման են ենթարկել 23-ամյա Հակոբ Զ.-ին, որը ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից օգոստոսի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 1-ին մասի մեղադրանքով:
Մադրիդի միջազգային օդանավակայանում վայրԷջք կատարած ինքնաթիռի առնվազն 35 ուղեւորների բժշկական օգնություն է պահանջվել թռիչքի ժամանակ տեղի ունեցած մրրկայնության պատճառով: Օգոստոսի 21-ին այդ մասին հայտնել է El Mundo թերթը:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը իռլանդական Ryanair ընկերության նախագահի տեղակալ Դեյվիդ Օբրայենի և ուղղությունների զարգացման գծով ղեկավար Քեյթ Շերիի հետ քննարկել են ընկերության՝ Հայաստան հնարավոր մուտքի հետ կապված հարցեր:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար գնումների գործընթացում առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակման դեպք:
ՌԴ քննչական կոմիտեի քննիչները հրաժարվել են քրեական գործ հարուցել հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի նկատմամբ` հոր կողմից աղջիկներին խոշտանգումների ենթարկվելու և սեռական ոտնձգությունների հիմնավորմամբ:
Պորտուգալիայի հավաքականի և Թուրինի«Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դեռ հստակ չգիտի, թե երբ կավարտի կարիերան:
Օգոստոսի 20-ին, ժամը 18:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնու տաճարի մոտակայքում ավտոմեքենան ընկել է ձորը և այրվում է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար, առողջապահության նախարարության խորհրդատու Գևորգ Թամամյանի հեռանալու վերաբերյալ տարածած տեղեկությունների առնչությամբ պարզաբանում է տարածել:
Օգոստոսի 20-ին, ժամը 21:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 48 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` քաղաքացուն վրաերթի են ենթարկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սա այն շրջաբերականն է, որով ԱՄՆ վարչակազմը ցանկանում է կրճատումներ իրականացնել մի շարք USAID-ի ծրագրերում՝ այդ թվում նաև Արցախում։ Այս կրճատումները որևէ կերպ չեն ազդելու ԱՄՆ դաշնակիցների և կարևոր նշանակություւն ունեցող պետությունների վրա։
Թուրքիայի Սըվազ (պատմական Սեբաստիա) քաղաքում օգոստոսի 19-ին, մեկնարկել է Sivas Buruciye International Open Chess Tournament-A-ը, որին մասնակցության հրավեր էր ստացել նաև Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ, միջազգային կարգի վարպետ, Հայաստանի եռակի չեմպիոն Մարիա Գևորգյանը:
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հրապարակել է Ամուլսարի գործով փորձաքննության եզրակացության վերաբերյալ վերլուծություններն ու գնահատումը՝ հայտնաբերված թերությունների կապակցությամբ:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը խիստ մտահոգիչ է համարում այն իրողությունը, որ հրապարակված եզրակացությունները բավարար համոզում և վստահություն չեն ներշնչում ինչպես հանրային, այնպես էլ մասնագիտական շրջանակներում։
Օգոստոսի 19-ին ուժեղացված ծառայություն իրականացրին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ու ենթակա՝ Արմավիրի, Վաղարշապատի, Բաղրամյանի և Մեծամորի բաժինների ծառայողները: