
Open Arms-ի միգրանտներն ափ են իջել Լամպեդուզայում

Բարեգործական նավի գրեթե հարյուր միգրանտներ, որը 19 օր կանգնած էր Լամպեդուզայի ափերի մոտ, իտալական կղզու ափ են իջել այն բանից հետո, երբ Իտալիայի դախախազը նավի տարհանման կարգադրություն է արել, տեղեկացնում է BBC-ին:
Նրանց ողջունել են ակտիվիստները, որոնք ծափահարել եւ «բարի գալուստ» են մաղթել միգրանտներին, որոնք առավելապես Աֆրիկայի երկրներից են: Proactiva իսպանական բարեգործական կազմակերպությունը, որը Open Arms նավի սեփականատերն է, հայտարարել է, որ այժմ միգրանտները կկարողանան բուժում ստանալ տեղում:
Դատախազ Լուիջի Պատրոնաջիոն օգոստոսի 20-ին անձամբ է եղել նավի վրա, որից հետո հայտարարել է միգրանտներին տարհանելու որոշման եւ նավը կալանելու մասին՝ հակառակ գնալով ներքին գործերի նախարար Մատեո Սալվինիի հրամանին, որով արգելվում է միգրանտներ փոխադրող ոչ կառավարական կազմակերպության նավի մուտքը երկրի նավահանգիստներ:
«Եթե որեւէ մեկը կարծում է, որ կարող է ինձ վախեցնել հերթական գանգատով, եւ ցանկանում է գործը հասցնել դատարան, նա շատ Է սխալվում»,- իր հերթին գրել է նախարար Սալվինին իր Facebook-ում: