Օզբիլիսը խզել է պայմանագիրը թուրքական «Բեշիքթաշ»-ի հետ
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը թուրքական «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբի հետ: Այս մասին հայտնում է Hurriyet-ը:
Պայմանագիրը ժամանակից շուտ խզվել է կողմերի փոխադարձ համաձայնությամբ։ Թուրքական ակումբը 29-ամյա ֆուտբոլիստին կվճարի 2,5 միլիոն եվրո՝ որպես փոխհատուցում։
Ըստ մամուլի հրապարակումների` Արաս Օզբիլիսով հետաքրքրվում է Հայաստանի Բարձրագույնխմբում հանդես եկող «Արարատ» ֆուտբոլային ակումբը:
Արաս Օզբիլիսը «Այաքսի» սան է, որտեղ հանդես է եկել 2010-2012 թվականներին, ինչից հետոտեղափոխվել է «Կուբան»: Մեկ մրցաշրջան Կրասնոդարի թիմում հանդես գալուց հետո, Օզբիլիսն ձեռք բերեց Մոսկվայի «Սպարտակը»։ 2015-ին Արասը տեղափոխվել է «Բեշիքթաշ», որտեղից հետագայում վարձավճարով տեղափոխվել «Ռայո Վալյեկանո», «Շերիֆ» և «Վիլլեմ II»։