Եվրամիությունը պատրաստվում է Brexit-ի բոլոր սցենարներին, այդ թվում՝ առանց համաձայնագրի, բայց դա ԵՄ-ի ընտրությունը չէ: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Փարիզում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ հանդիպումից առաջ:
Երկրաբան Գրիգոր Մուխսի-Հովեյանն Ամուլսարի հանքի շահագործմամբ որևէ վտանգ չի տեսնում թե առողջապահական, թե շրջակա միջավայրի առումով, ընդհակառակը պնդում է, որ այն կբերի մեծ օգուտներ երկրի տնտեսությանը:
Հերթական այցով օգոստոսի 19-ից 22-ը Հայաստանում էր պաշտպանական կրթության զարգացման և բարեվարքության ամրապնդման հարցերով ՀՀ պաշտպանության նախարարությանը խորհրդատվական աջակցություն տրամադրող ՆԱՏՕ-ի թիմը:
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ավարտել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամում իրականացվող ուսումնասիրությունը։ Ուսումնասիրության ենթակա ժամանակահատվածը ներառել է 2015-2019 թվականները:
Թեհրանը պատրաստ է քննարկել միջուկային գործարքը փրկելու վերաբերյալ ֆրանսիական կողմի առաջարկությունները: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նախորդ գրառումիցս որոշ մարդիկ ֆիքսվեցին «անգրագետ հարևան Պողոսի» վրա։ Գիտեի, որ բուն ասելիքը թողած՝ դա կսկսեն քննարկել։
Յոթի խմբի երկրներում բնակչության տարբեր խմբերի եկամուտների տարբերությունը շարունակում է մեծանալ: Այս մասին ասված է Oxfam միջազգային ոչ կառավարական կազմակերպության՝ օգոստոսի 22-ին հրապարակված զեկույցում, որը պայքար է մղում աշխարհում աղքատության եւ սոցիալական անարդարության դեմ:
Հարավային Օսիան Վրաստանի հետ սահմանը ժամանակավորապես կփակի Ռուսաստանի կողմից երկրի անկախության ճանաչման տարեդարձի տոնակատարության ընթացքում: Այս մասին հայտնել է հանրապետության Պետական անվտանգության կոմիտեն:
Իրանը մտադիր չէ պատերազմ սկսել Պարսից ծոցի գոտում, բայց կպաշտպանվի: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Նորվեգիա կատարած այցելության ժամանակ:
Վենետիկի հանձնաժողովը օգոստոսի 20-ի դրությամբ պատրաստակամություն է հայտնել խորհրդատվական կարծիք տրամադրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա ՍԴ-ի կողմից քննության ընդունված գործերով: Այս մասին ասված է ՀՀ Սահմանադրական դատարանի «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակված հաղորդագրության մեջ:
Օգոստոսի 22-ի օրվա երկրորդ կեսին միջնակարգ դպրոցների հարյուրավոր աշակերտներ են հակակառավարական ցույցի հավաքվել Հոնկոնգի գործարար կենտրոնում: Այս մասին հայտնել է տեղի հեռուստատեսությունը:
Միջազգային արբիտրաժի մասնագետ Արայիկ Պապյանը Ամուլսարի հանքի շահագործման ծրագիրն իրականացնող «Լիդիան» ընկերության կողմից արբիտրաժ դիմելու դեպքում հնարավոր է համարում նվազագույնը կատարած ներդրման չափով պահանջի ներկայացումը, իսկ փոխհատուցման չափը սահմանում է դատարանը՝ դիտարկելով տարբեր գործոններ, այդ թվում, օրինակ, սպասվելիք եկամուտները:
Օգոստոսի 21-ին, ժամը 22:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շինարարների փողոցում ոստիկանության բաժանմունքի մոտակայքում գտնվող բարձրահարկ շենքի բնակարաններից մեկի քաղաքացին ինքնավնասել է ձեռքերը և սպառնում է շարունակել ինքնավնասումը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Պաշտոնապես ներկայացված իրանական արտադրության «Բավար-373» զենիթահրթիռային համալիրն ուժեղ է ռուսական Ս-300-ից եւ մոտ է Ս-400-ին: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել ՀՊՏՀ-ի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դիանա Ռոբերտի Գալոյանը՝ մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու նշանակումը:
«Այսօր ունենք այնպիսի մի իրավիճակ, երբ Ամուլսարի թնջուկը Փաշինյանին կանգնեցրել է անդունդի եզրին և աստիճանաբար սեղմում է օղակը։ Իսկ Նիկոլի պոպուլիստական զինանոցում կարծես թե, իրոք, նկատվում է «մանիպուլյացիոն զինամթերքի» պակաս։: Նիկոլ, հենց փորձեցիր պատասխանատվության բեռը դնել ժողովրդի վրա, ուրեմն հաջորդ քայլով պիտի հրաժարական տաս»:
Իրանի թշնամիները նրա դեմ տնտեսական պատերազմ են մղում, որի նպատակը երկրի տնտեսությունը քայքայելն է: Այս պնդումով օգոստոսի 22-ին հանդես է եկել Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ) հրամանատար բրիգադի գեներալ Հոսեյն Սալամին:
Օգոստոսի 22-ին, ժամը 00:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց ներմուծման մաքսատուրքից ազատել «ՊՐՈՖ ԱԼ» ՍՊԸ կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և/կամ նյութերը։
Կառավարությունը որոշում կայացրեց ներմուծման մաքսատուրքից ազատել «ԱՖԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը։
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ եւ «Սովրեմեննիկ» թատրոնի առաջատար դերասան Վալենտին Գաֆտի վիճակը կայուն է, նրան տեղափոխել են վերականգնողական կենտրոն: Այդ մասին օգոստոսի 22-ին ՌԻԱ Նովոստիին ասել է արտիստի կինը՝ Օլգա Օստրոումովան:
Մենք դեմ ենք հանքարդյունաբերություն և հումք վաճառելուն։ Մենք հանքարդյունաբերությունը լեռնամետալուրգիայի վերածելու կողմնակից ենք։ Ամուլսարը մեր հարստությունն է, և մենք ոչ միայն կողմ ենք նրա շահագործմանը, այլև գտնում ենք, որ վաղուց ժամանակն է Չարենցավանում՝ սև, իսկ Սյունիքում՝ գունավոր մետաղների մետաղաձուլական գործարաններ ունենալու։
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արդեն երեք օր է՝ մտածում եմ, ի՞նչն է իշխանության թևի տակ ծվարած գլոբալիստների Ամուլսարի հանքի շահագործմանն ընդդիմանալու պատճառը։
Վաշինգտոնի նահանգի նահանգապետ Ջեյ Ինսլին հրաժարվել է այն քաղաքական գործիչների նախընտրական մրցարշավին մասնակցելուց, որոնք հավակնում են Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու առաջադրվել 2020 թվականի ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում:
Երկու մարդ փրկվել է այն բանից հետո, երբ նրանց պատկանող ինքնաթիռը շարժիչի խափանման պատճառով ընկել է Խաղաղ օվկիանոսըս: Զարմանալի փրկության մասին տեսանյութը նրանց ընկերը հրապարակել է YouTube-ում:
Կառավարությունը որոշում կայացրեց ներմուծման մաքսատուրքից ազատել «Լենտեքս» փակ բաժնետիրական ընկերության կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և/կամ նյութերը։
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանն ազատվել է պաշտոնից: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
ՀՀ վարչապետի դուստր Մարիամ Փաշինյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում պարբերաբար հանդես է գալիս քաղաքական երանգավորում ունեցող գրառումներով, որոնք միանշանակ չեն ընդունվում:
Քրեական հեղինակություն համարվող «Բոգո»-ի՝ Ռուբեն Կոստանյանի վերաբերյալ քրեական գործը նրա մասով կարճվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրին Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով, որ կարճվել է հանցադեպի բացակայության հիմքով։