
Երկու մարդ է փրկվել Խաղաղ օվկիանոսում տեղի ունեցած ավիաաղետից

Երկու մարդ փրկվել է այն բանից հետո, երբ նրանց պատկանող ինքնաթիռը շարժիչի խափանման պատճառով ընկել է Խաղաղ օվկիանոսըս: Զարմանալի փրկության մասին տեսանյութը նրանց ընկերը հրապարակել է YouTube-ում:
Միջադեպը տեղի է ունեցել Հյուսիսային Կալիֆոռնիայի ափի մոտ: Ինքնաթիռում գտնվում էին օդաչուն՝ Դեւիդ Լեշը, եւ նրա ընկերուհին՝ Քայլան:
«Ես կարծում եմ, որ դա (ընկնելը) տեւել է մեկ կամ երկու րոպեից ոչ ավելի: Հնարավոր է՝ մինչեւ ջուրն ընկնելը ես հասցրեցի հասկանալ, որ ինչ-որ բան այն չէ»,- լրագրողներին ասել է Լեշը: Ինչպես ավելի ուշ պատմել է Լեշը, ինքը եւ իր ընկերները պատրաստվում էին թռչել Սան-Ֆրանցիսկոյի ծոցի վրայով, սակայն վերթիռի ժամանակ իր օդանավի շարժիչը խափանվել է:
Հոլովակում, որը հրապարակել է օդաչուի ընկերը, երեւում է, թե ինչպես են Դեւիդը եւ Քայլան բարձրացել խորտակվող ինքնաթիռի թեւի վրա՝ սպասելով առափնյա պահպանության փրկարարներին, հաղորդել է Life-ը: