Բաժիններ՝

Վալենտին Գաֆտին տեղափոխել են վերականգնողական կենտրոն

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ եւ «Սովրեմեննիկ» թատրոնի առաջատար դերասան Վալենտին Գաֆտի վիճակը կայուն է, նրան տեղափոխել են վերականգնողական կենտրոն: Այդ մասին օգոստոսի 22-ին ՌԻԱ Նովոստիին ասել է արտիստի կինը՝ Օլգա Օստրոումովան:

«Նրան տեղափոխել են վերականգնողական կենտրոն, վիճակը կայուն է: Թե որքան ժամանակ նա կմնա վերականգնողական կենտրոնում, ես չեմ կարող ասել»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Ավելի վաղ դերասանը հոսպիտալացվել էր ինսուլտից հետո, նրա վիճակը գնահատվում էր՝ բավարար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031