Դեռևս այս տարվա մայիսի 12-ին, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Արաբկիրի ոստիկանները բաժին բերման էին ենթարկել երկու երիտասարդի: Նրանցից մեկի՝ մայրաքաղաքի Գալշոյան փողոցի 27-ամյա բնակչի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր կաթոցիչ՝ «ՄԴՄԱ-2201» տեսակի թմրամիջոցով: Հարուցվել էր քրեական գործ:
29 տարի է անցել այն օրից, երբ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը: Դա հայ ժողովրդի միասնական և հավաքական կամքի դրսևորումն էր, որով ազդարարվեց հայոց պետականության սկիզբը։
Կ.Պոլսի Հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել այն մասին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2019թ. օգոստոսի 9-ին թիվ 1416 հրամանագրով Պոլսի Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանին հասարակական վայրերում սքեմ կրելու արտոնություն է տվել։
«Չեմ կարող որևէ կերպ ասել՝ այնտեղ ինչպիսի զրույց է եղել, խիստ կամ այլ բան, տեղեկություն չունեմ: Որևէ զանգ, որևէ խիստ խոսակցություն չեմ ստացել և չեմ էլ պատկերացնում, որ կարող էր նման տոնով կամ ձևով պարոն Փաշինյանը խոսել որևէ մեկի հետ»:
Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների միջև հեռախոսազրույց է կայացել։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են Սիրիայի Իդլիբ նահանգում տիրող իրավիճակը։
Այս ընթացքում հրապարակային հնչած հարցերից էր, թե արդյո՞ք բյուջեի վրա թանկ չի նստում նման ծավալուն միջոցառումը և արդյո՞ք մեր պետությունը պետք է իրեն թույլ տա նման շռայլություն։ Պատասխանը կարող է շատերի համար շոկային հնչել՝ համահայկական խաղերի համար բյուջեից գումար չի ծախսվել։ Ամեն ինչ կազմակերպվել է հովանավորների շնորհիվ։
Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը, որը վերջերս շտապ վիրահատության է ենթարկվել, ապաքինվում է: Այդ մասին լրագրողներին հայտնել է ԵՀ-ի ներկայացուցիչը:
Հոնկոնգում արդեն երրորդ ամիսը շարունակվող բողոքի ակցիաները լուրջ վնաս են հասցրել զբոսաշրջությանն ու հյուրանոցային բիզնեսին: Ինչպես օգոստոսի 23-ին հայտնել է South China Morning Post թերթը, առանձին շրջաններում հյուրանոցների գներն ընկել են կրկնակի:
Օգոստոսի 15-ին, օրը ցերեկով, ինչ-որ մեկը մտել էր Արցախի պողոտայում գործող «Հայփոստ» ՓԲԸ-ն և օգտվելով օպերատորի բացակայությունից` աշխատասեղանի վրայից գողացել էր նրա բջջային հեռախոսը:
Նոր կարդացի, որ Ջերմուկում վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը «հանցագործ ռեժիմի» վրա էր փորձում բարդել իրենց ապիկարությունը։ Այդ ո՞նց եղավ, որ նույնիսկ վարչապետը ու այլ պաշտոնյաներ չեն ասում, որ Ամուլսարի հետ կապված կա կոռուպցիոն որեւէ տեսակի խնդիր, իսկ իր խոսնակը դրանում «հանցավոր ռեժիմի» հետք է տեսնում, մի հատ էլ լրատվականներին բաժանում ռեժիմական ու ոչ ռեժիմականների։
Օգոստոսի 22-23-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է վերելակի խափանման վերաբերյալ 1 ահազանգ:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ կայացած հանդիպմանը հայտարարել է, որ Մինսկը հաստատակամորեն կշարունակի զարգացնել հարաբերությունները Թբիլիսիի հետ, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
Իռլանդիան կփորձի արգելափակել Եվրամիության երկրների եւ Հարավամերիկյան ընդհանուր շուկայի (ՄԵՐԿՕՍՈւՐ) միջեւ կնքված առեւտրական համաձայնագիրը, եթե Բրազիլիայի իշխանությունները միջոցներ չձեռնարկեն Ամազոնիայի անտառները հրդեհներից պաշտպանելու համար: Այս հայտարարությամբ հանդես է եկել Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադքարը:
Առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների և գործընկերների հարմարավետության համար մի քանի անգամ արագացրել է ապառիկ վարկ ձևակերպելու գործընթացը:
«Այս իշխանությունը ոչ միայն համարժեք չէ մեր երկրի արտաքին և ներքին բազմաթիվ մարտահրավերներին, այլև իր հանցավոր մեծամտությամբ, դատարկախոսությամբ և կիսագրագիտությամբ էլ ավելի է վատթարացնում առանց այդ էլ թեժ և վտանգավոր մթնոլորտը»:
Ռուսաստանն Աբխազիայի հետ համաձայնագիր է կնքել հանրապետության զինված ուժերի արդիականացման ծախսերի ֆինանսավորման վերաբերյալ: Այդ մասին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է Աբխազիայի իր պաշտոնակից Մերաբ Քիշմարիայի հետ Մոսկվայում կայացած հանդիպմանը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Հայաստանի կառավարությունը Ամուլսարի հանքավայրում միջազգային փորձաքննություն իրականացրած «Էլարդ» ընկերության փորձագետների հետ տեսակոնֆերանս կանցկացնի: Ջերմուկում բնակիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ինքը ֆեյսբուքում չկա, որովհետև իր գործով է զբաղված՝ շինարարություն է անում։ Բայց խնդրեց փոխանցել, որ ամեն ինչ լավ է, մենակ թե իր, Պետրոսի ու Մարտիրոսի ծախսը մի քիչ շատացավ՝ պարսկական ցեմենտի պատճառով, բայց չեն բողոքում։
Հայ ազգային կոնգրեսը օգոստոսի 27-ին վարչության հատուկ նիստ կանցկացնի Ամուլսարի հարցի հետ կապված: Այս մասին այսօր ասուլիսի ընթացքում ասաց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը:
Օգոստոսի 22-ին, ժամը 22.50-ին, 36-ամյա մի կին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է տվել, որ իրենց տան դիմաց վիճաբանության ժամանակ նախկին ամուսինը ատրճանակով մեկ անգամ կրակել է օդ:
«Հիմա ասում ես՝ մենք ժողովրդի կողմից ընտրված խորհրդարան ունենք, գոնե մի հատ ասա ներողություն, այն ժամանակ ես դեղս չէի խմել, օրինակի համար, այն ժամանակ ես վատառողջ էի, գիտակցական մակարդակս ցածր էր, այն ժամանակ խաբեբա էի, դրա համար ձեզ ասում էի՝ դրանով չի կարող լինել, բայց քանի որ հիմա եկել եմ իշխանության, ուրեմն կարելի է դրանով ընտրվել»:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր հրամանագրով ուժը կորցրած է ճանաչել Վաղարշակ Հարությունյանին զինվորական կոչումից զրկելու հրամանագիրը:
Յոթի խմբի մասնակից պետությունների ավելի քան 4 հազար դիվանագետների, խորհրդականների ու ղեկավարության ներկայացուցիչների են սպասում G7-ի գագաթնաժողովին, որն օգոստոսի 24-ից 26-ն անցկացվելու է ֆրանսիական Բիարից քաղաքում: Նրանցից ոմանք արդեն սկսել են ժամանել:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ ՌՈ բաժանմունքի պետին:
Կիեւը կոշտ դիրքորոշում ունի Ղրիմի հարցում եւ պնդում է, որ այդ տարածքը վերադարձվի Ուկրաինային: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիեւում վետերանների եւ կամավորների կազմակերպությունների ներկայացուցիչների հետ շփման ժամանակ:
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը վստահ է, որ, եթե Ամուլսարի հնարավոր շահագործման մեջ կան անգամ նվազագույն վտանգներ և դրա մասին բարձրաձայնողներ, ապա պիտի վճռական քայլեր ձեռնարկել: Ըստ նրա՝ եթե չկա լուծում, ապա կառավարությունը պիտի հրաժարական տա.
Օգոստոսի 22-ին, ժամը 04.25-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել 56-ամյա Ռուբեն Ս.-ն:
Երբ Արգիշտի Քյարամյանը ասում է, որ Կոտայքի թեմի առաջնորդ Էլբեկ Քյարամյանը իր հայրը չի, ես կուզեմ երկու դիտարկում անել։
«Մենք այն պետության դեմ, որը ձգտում է ոչնչացնել մեզ, գործում ենք ռազմական գործողությունների բազմաթիվ թատերաբեմերում, ես անվտանգության ուժերին հրաման եւ օպերատիվ ազատություն եմ տվել՝ անհրաժեշտ ամեն ինչ անել՝ վիժեցնելու այդ դավադրություններն Իրանի կողմից», հաղորդել էԷ ՏԱՍՍ-ը: