Ատլանտյան օվկիանոսում «Դորիան» փոթորիկը, որը հինգ մարդու կյանք է խլել Բահամյան կղզիներում, թուլացել է մինչեւ երրորդ կատեգորիա, քամու արագությունը կազմում է ժամում 195 կիլոմետր:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սահմանադրական դատարանում մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի գործով դիմումների քննությունը:
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարում է, որ իր իրավասությունների շրջանակներում հետևում և հետևելու է սեպտեմբերի 8-ին կայանալիք ԱՀ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման և անցկացման աշխատանքներին՝ ընտրական իրավունքների երաշխավորումն ու արդյունավետ պաշտպանությունն ապահովելու նպատակով:
«Վրացական երազանք» իշխող կուսակցությունը վարչապետի պաշտոնից Մամուկա Բախտաձեի հեռանալուց հետո այդ պաշտոնում առաջադրել է ՆԳ նախարարության ղեկավար Գեորգի Գահարիայի թեկնածությունը:
Կալանավորված անձը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը իրեն վերագրված հանցանքի մասին ՀՀ ոստիկանության հրապարակած տեսանյութը համացանցից հեռացնելու հարցում։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն օրեր առաջ հանդիպել է մայրաքաղաքի երթուղիները սպասարկող տրանսպորտային ընկերությունների հետ: Սակայն թերթը տեղեկացավ, որ ուղեւորափոխադրողները այդքան էլ գոհ չեն կայացած փակ հանդիպումից:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ սեպտեմբերի 1-ին, 89 տարեկանում կյանքից հեռացել է կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գագիկ Հովունցը:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին բացառել է ԱՄՆ-ի հետ երկկողմ բանակցությունների հնարավորությունը, բայց նշել է, որ երկխոսությունը հնարավոր է իրանական միջուկային ծրագրի գծով «վեցյակի» ձեւաչափով։
Հերթական օրինակը օրերս համացանցը ողողած «Արմենիա» հեռուստաալիքի «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալի լուսանկարն էր, որտեղ տղամարդը փորձում էր մկրատով կտրել կնոջ քիթը: Թեև բարձրացրած աղմուկից հետո հեռուստաընկերությունը ջնջել է տեսանյութը յութուբյան իր ալիքից, սակայն այդքանով խնդիրը լուծված համարել չի կարելի։
Սեպտեմբերի 2-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել մի քաղաքացի և հայտնել, որ Բրյուսովի փողոցի 23 շենքի բնակարաններից մեկում կնոջ դիակ կա՝ բռնության հետքերով և վնասվածքներով:
Սահմանադրական դատարանում այսօր կսկսվի Ռոբերտ Քոչարյանի գործով դիմումների քննությունը:
Բահամյան կղզիներում առնվազն 5 մարդ է զոհվել «Դորիան» փոթորկի պատճառով: Սեպտեմբերի 2-ին այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով Բահամյան Կղզիների Համագործակցության վարչապետ Հյուբերտ Մինիսին:
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Արեն Դանիելյանի եկամուտների հանրագումարը կազմել է 5 144 115 ՀՀ դրամ:
Քաբուլում իրականացված ուժգին պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 16-ի, տուժել է մոտավորապես 100 մարդ: Այս մասին այսօր հայտնել է AFP-ն՝ վկայակոչելով Աֆղանստանի իշխանություններին:
Վիրջինիայի նահանգապետ Ռալֆ Նորթեմն արտակարգ դրության ռեժիմ է սահմանել «Դորիան» վերահաս փոթորկի պատճառով: Սեպտեմբերի 2-ին նրա խոսքը մեջբերել է CNN հեռուստաընկերությունը:
«Արդեն մի քանի օր է, ինչ մամուլում հրապարակումներ են լինում այն մասին, որ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը ձերբակալությունից հետո տեղափոխվել է հիվանդանոց»:
Ռուսաստանցի հասարակական-քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինը Ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Հայաստանն իրեն տրամադրել է փախստականի կարգավիճակ` որպես քաղաքական գործչի, ով Ռուսաստանում հետապնդվում է քաղաքական մոտիվներով:
Բրիտանական Pink Floyd ռոք խմբի հիմնադիրներց մեկը՝ Ռոջեր Ուոթերսը, սեպտեմբերի 2-ին բարեգործական համերգ է կազմակերպել ի պաշտպանություն WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օգոստոսի 29-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան հայտարարությամբ հանդես եկավ` տեղեկացնելով, որ որոշել է հրաժարվել իր պատգամավորական մանդատից: Ինչպես գրված է կանոնակարգ օրենքի 155 հոդվածում. «ԱԺ պատգամավորը հրաժարականի մասին իր գրավոր դիմումը պաշտոնապես ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, ով այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ»:
Սեպտեմբերի 2-ին, ժամը 16:54-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի տնակներին հարակից դաշտում:
Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայկը մի քանի օրից կմեկնի Գերմանիա, որտեղ կանցնի համալիր հետազոտություն նյարդաբանական լավագույն կլինիկաներից մեկում։
Էրդողանը մասնակցել է Թուրքիայի Թուզլա քաղաքի ռազմական ուսումնարանի կազմակերպած միջոցառմանը, որի ընթացքում շրջանավարտներին է հանձնել ավարտական դիպլոմներ։
Եվրոպական խորհրդարանում փաստացի ձևավորվել է ԵՄ-Հարավային Կովկաս պատգամավորական պատվիրակությունը (The DSCA delegation), որը իրականացնելու է խորհրդարանական դիվանագիտությունը Հայաստանի և մեր հարևանների հետ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 3-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է այս լուսանկարը՝ գրելով. «Լուսանկար հայ զինվորի հետ` սրիկա ու ավանտյուրիստ պաշտոնյաների սիրելի «ինդուլգենցիան»` անփոփոխ բոլոր ժամանակներում:
Սեպտեմբերի 2-ին, ժամը 21:41-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թամանցիների փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից ծուխ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Իրավունք» թերթը գրում է. «Շենգավիթ վարչական շրջանի Եղիշե Թադեւոսյան փողոցում հնչած կրակոցների ժամանակ սպանված քրեական հեղինակություն համարվող Համբարձում (Համբիկ) Առաքելյանի սպանությունը, ինչպես վերջինիս մոտ կանգնած աղբյուրներն են շրջանառում, հեշտ չի մարսվելու:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, դեռեւս հուլիսի 31-ին Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել էր ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքի փաթեթը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր է՝ «Սանիթեք»-ը աղբահանություն չի իրականացնում եւ պատճառների մասին քաղաքապետարանին չի ծանուցել, գրավոր չի նախազգուշացրել: Սակայն պարզվում է, որ «Սանիթեք»-ը դրա համար լուրջ պատճառներ ունի:
«Հրապարակ» թերթը գրում է. «Օգոստոսի 31-ին ողջ համացանցը քննարկում էր Ռոբերտ Քոչարյանի 65-ամյակի կապակցությամբ նրան ուղղված շնորհավորանքները։ Ոմանք հպարտանում էին, մյուսները՝ հայհոյում շնորհավորողներին։ Իսկ ցանկը խայտաբղետ էր։