Տնտեսվարողներին պարտադրում են ավտոբուսներ գնել․ Մանրամասներ Հայկ Մարության-տնտեսվարողներ հանդիպումից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն օրեր առաջ հանդիպել է մայրաքաղաքի երթուղիները սպասարկող տրանսպորտային ընկերությունների հետ: Սակայն թերթը տեղեկացավ, որ ուղեւորափոխադրողները այդքան էլ գոհ չեն կայացած փակ հանդիպումից:
Ըստ Երեւանի քաղաքապետարանի` քննարկվել է նոր երթուղային ցանցը: Կգործարկվի 845 ավտոբուս եւ 101 տրոլեյբուս: Այսինքն ներկայումս գործող 111 ավտոբուսային երթուղու փոխարեն առաջարկվում է 42-ը:
Տրանսպորտային նոր ցանցի ներդրման համար կպահանջվի առնվազն երկու տարի. վարկի տրամադրում, մրցույթի միջոցով նոր շարժակազմի ձեռքբերում, ինչպես նաեւ անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովում:
Թերթը տեղեկացավ, որ հաջորդ տարվանից շուրջ 400 միկրոավտոբուս պետք է դուրս գա երթուղային ցանցից, քանի որ դրանց շահագործման ժամկետները (15 տարի) ավարտվում են: Ի դեպ, նշենք, որ այսօր քաղաքային երթուղին սպասարկում է շուրջ 900 միկրոավտոբուս:
Բայց թերթը տեղեկացավ, որ քաղաքի երթուղիները սպասարկող ընկերությունների ներկայացուցիչները դժգոհ են եղել փակ հանդիպումից: Նրանց մտահոգել է քաղաքապետի «առաջարկը»` եղած ավտոպարկը թարմացնելու վերաբերյալ:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: