Ինչո՞ւ «Սանիթեք»-ին հաջողվեց աշխատել նախկին իշխանությունների հետ, իսկ ներկայիս իշխանությունների հետ՝ ոչ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր է՝ «Սանիթեք»-ը աղբահանություն չի իրականացնում եւ պատճառների մասին քաղաքապետարանին չի ծանուցել, գրավոր չի նախազգուշացրել: Սակայն պարզվում է, որ «Սանիթեք»-ը դրա համար լուրջ պատճառներ ունի:

Ըստ ընկերության՝ ներկա պահի դրությամբ Երեւանի քաղաքապետարանը երկու պայմանագրերի շրջանակներում պակաս է վճարել ավելի քան 330 մլն դրամ, եւ ընկերությունը քաղաքապետարանից պահանջում է կատարել պայմանագրով սահմանված վճարման պարտավորություններն ամբողջությամբ:

Ու մինչ օրս հարց է մնում ինչո՞ւ «Սանիթեք»-ին հաջողվեց աշխատել քաղաքային նախկին իշխանությունների հետ, իսկ ներկայիս իշխանությունների հետ՝ ոչ:

Այնուամենայնիվ այս հարցը «Ժողովուրդ» թերթը ուղղեց քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանին:

«Մարդ չկա, որ հարցնեմ՝ ինչու եք հրաժարվել աշխատել: Ես անձամբ գնացել եմ այնտեղ, աշխատողներ կային, որոնց հարցեր եմ տվել, ինձ էլ պատասխանեցին՝ հարցրեք Նիկոլասին: Իսկ Նիկոլասն էլ այստեղ չէ, տեւական ժամանակ է՝ երկրում չէ Նիկոլասը»,- պատասխանեց Խաչիկյանը՝ նկատի ունենալով «Սանիթեք»-ի արաբ ղեկավարին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս