Բաժիններ՝

Կնոջ սպանությունը բացահայտվել է

Սեպտեմբերի 2-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել մի քաղաքացի և հայտնել, որ Բրյուսովի փողոցի 23 շենքի բնակարաններից մեկում կնոջ դիակ կա՝ բռնության հետքերով և վնասվածքներով:

Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է 1991 թ. ծնված Նազելի Հովհաննիսյանի դիակը` պարանոցին և մարմնի տարբեր հատվածներում բռնության հետքերով:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նշանակվել են դատաբժշկական, գենետիկական, կենսաբանական փորձաքննություններ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Կենտրոնական բաժնի և ԱԱԾ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է Վրաստանի քաղաքացի 35-ամյա տղամարդը:

Նա սեպտեմբերի 3-ին, ժամը 02.50-ին, Վանաձոր քաղաքի հյուրանոցներից մեկից բերման է ենթարկվել:

Նա տվել է խոստովանական ցուցմունք և ձերբակալվել:
Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս