Քիմ Քարդաշյանը Սպիտակ տանը՝ ԱՄՆ նախագահի վարչակազմի հետ քննարկել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Քարդաշյանը նշում է, որ ճանաչումն իր նպատակն է և երբեք չի հանձնվելու:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել է «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալ, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է WCIT 2019 մասնակից, «Յանդեքս» ընկերությունների խմբի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արկադի Վոլոժին:
Սիրիայի հյուսիսում ձեռնարկվելիք նոր ռազմական օպերացիային ընդառաջ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը գրառումով է հանդես եկել Twiitter միկրոբլոգի պաշտոնական էջում:
«Տիկին Ղազարյան այս մեկ տարվա և մի քանի ամսվա ընթացքում որևէ անգամ չեք ներկայացրել որևէ օրակարգ»։ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նկատողություն արեց հանձնաժողովի անդամ Թագուհի Ղազարյանին:
Այսօր խորհրդարանում ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած «Մեղրու ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի շուրջ ստեղծված իրավիճակը և դրա հետագա գործարկման հնարավորությունները քննարկելու ժամանակ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանն անդրադառնալով գոտու հողերի հետ կապված խնդիրներին՝ հույս հայտնեց, որ այդ խնդիրներն ի վերջո կստանան իրենց հանգուցալուծումը, և դատարանները պետք է կայացնեն անկախ որոշում, ինչը կասկածից վեր պետք է լինի:
Փոքր երկրների համար հաջողության ճանապարհը հեշտ չէ: Մարդկության ապագան տեխնոլոգիան է. բոլորը գիտեն այդ մասին: Սակայն ինչպե՞ս հսկայական շուկայում ունենալ սեփական մասնաբաժինը, երբ դու պետք է մրցակցես այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Միացյալ Նահանգները, Չինաստանը, Եվրամիությունը և Հնդկաստանը, գրում է հանրահայտ TechCrunch-ը` անդրադառնալով Հայաստանում ընթացող WCIT ՏՏ համաժողովին:
«Մենք պետք է հասկանանք այդ սահմանափակ տարածքի առավել արդյունավետ օգտագործման ալգորիթմը, որպեսզի հասկանանք, թե այդ տարածքում լավագույն ակցենտը, որը պետք է դնենք, որն է լինելու՝ մանրածա՞խ, մեծածա՞խ առևտուրը, թե՞ այլ գործունեություն ենք ծավալելու: Այս ամենը բավականին կհեշտացնի մեր հետագա կոնտակտներն այս հարցի շուրջ, բայց եթե այս ամենը միասին անենք, ապա ներկայիս տարածքը փոքր է»:
168.am-ը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանից հետաքրքրվեց՝ արդյոք Նիկոլ Փաշինյանն արձագանքելո՞ւ է միջադեպին:
Ադրբեջանի խորհրդարանը հավանություն է տվել Ալի Ասադովին վարչապետի պաշտոնում նշանակելու առաջարկին։ «Ալի Ասադովի թեկնածությանը կողմ է արտահայտվել 105 պատգամավոր»,- հայտնում է minval.az-ը։
Թեհրանը դեմ է Սիրիայի տարածքում Անկարայի ռազմական գործողություններին:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամփուխչյանն Ավագ Ավանեսյանից հետաքրքրվեց, թե կա՞ն տնտեսվարողներ, որոնք ցանկանում են տնտեսական գոտում սկսել բիզնես: Փոխնախարարը պատասխանեց, որ հետաքրքրությունը գործունեություն ծավալելու վերաբերյալ գալիս է երկու կողմից՝ շահագործողների և պոտենցիալ օպերատորների:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հերթական անգամ հայտարարել է Դոնբասի հակամարտության լուծմանը ԱՄՆ-ին ներգրավելու անհրաժեշտության մասին։ «Առանց գլխավոր խաղորդների դժվար է լուծել այդ խնդիրը:
Երևանը մաքրող փոշեկուլ մեքենաներն ուշանում են, դրանց տեղ հասնելու ժամկետները հետաձգվում են, ուստի Երևանի ավագանին առաջարկում է ավելացնել «Երևանի սանմաքրման և աղբահանության» հիմնարկի աշխատողների թիվը 206 նոր աշխատակիցներով։
Հոկտեմբերի 8-ին, ժամը 12:38-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում՝ քննություն է տարվում՝ պարզելու «Հայելի» ակումբի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի հանգամանքները:
168.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչություն՝ պարզելու, թե արդյո՞ք Գեորգի Ասատրյանը երկքաղաքացի է, ինչպես նաև՝ արդյոք այս նշանակումը ենթադրո՞ւմ է, որ անհրաժեշտություն կա նախագահների միջոցով նոր որակ հաղորդելու հայ-ռուսական հարաբերություններին:
Քիմ Քարդաշյանը ժամանում է Մարզահամերգային համալիր
Ինչ վերաբերվում է Զինված ուժերին, ապա այնտեղ ևս Նիկոլը օտար տարր է: Դա զգալով՝ Նիկոլը փորձում է հեղինակազրկել այդ կառույցները՝ գոնե ղեկավար կազմին, ինչն ավելի է խորացնում փոխադարձ անվստահությունը:
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը․իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ տեղեկացնում եմ, որ Հրայր Թովմասյանի վերաբերյալ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմում-հաղորդումն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ դրանում ներկայացված հանգամանքները քրեական դատավարության ընթացակարգերով ստուգելու նպատակով»:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 7-ին հյուրընկալել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի և հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ջեքի Սփիրին և Ջուդի Չուին:
Հոկտեմբերի 8-ի առավոտյան ուժգին հրդեհ է բռնկել Ֆրանսիայի հարավ-արեւելքում գտնվող Վիյորբան քաղաքի պահեստներից մեկում՝ Լիոնից ոչ հեռու:
Երևան համայնքի սեփականություն համարվող գույքն այսօր Երևանի ավագանու որոշմամբ անհատույց օգտագործման իրավունքով 3 տարի ժամկետով տրամադրվեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։
Էջմիածնի 2704-ամյակի առթիվ քաղաքում մեկնարկեցին մի շարք միջոցառումներ, ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները իրապես տոնական մթնոլորտ և ուրախ տրամադրություն ապահովելու համար:
ՆԱՏՕ-ի «Եվրոպայի պաշտպան-2020» ընդգրկուն զորավարժությունները կանցկացվեն նաեւ Վրաստանում:
Հոկտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ Արխանգելսկի նահանգի նահանգապետ Իգոր Օռլովի հետ, այցելել է «Հաղթանակ» զբոսայգի:
Մեկ տարի և ավելին մեր երկրում տեղի են ունենում գործընթացներ, որոնք ահազանգ են հետզհետե խորացող դատաիրավական ու քաղաքական համակարգի վերացման, նոր իշխանական կլանի հաստատման, որոնց գործունեության տրամաբանական շարունակությունը հանգեցնելու է քաղաքական ու իրավական դեֆոլտի:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր, հայտնի բժիշկ Ջոն Բիլեզիկյանի գլխավորած պատվիրակությանը, որի անդամները Հայաստանում մասնակցելու են օստեոպորոզի հիմնախնդիրներին նվիրված միջազգային գիտաժողովին:
Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Հանրապետության նախագահի 2018 թվականի ապրիլի 18-ի ՆՀ-264-Լ հրամանագրի 1-ին կետով հաստատված՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրության 13-րդ կետի 3-րդ ենթակետը. Էդուարդ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ նշանակել Հանրապետության նախագահի օգնական:
Գերմանիայի իշխանությունները Լիմբուրգ-ան-դեր-Լան քաղաքում (Հեսսենի դաշնային երկրամաս) տեղի ունեցած միջադեպը գնահատում են որպես ահաբեկչական գործողություն: