«Երբեք չեմ հանձնվելու». Քիմ Քարդաշյանը Սպիտակ տանը քննարկում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը
Քիմ Քարդաշյանը Սպիտակ տանը՝ ԱՄՆ նախագահի վարչակազմի հետ քննարկել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Քարդաշյանը նշում է, որ ճանաչումն իր նպատակն է և երբեք չի հանձնվելու: Նա, Երևանում հայաստանյան մի քանի լրատվամիջոցների հետ ճեպազրույցում պատասխանելով «Արմենպրես»-ի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նրա ջանքերի և Դոնալդ Թրամփի հետ խնդրի քննարկման մասին հարցին, նշեց. «Ես քննարկումներ եմ ունենում այդ հարցով Սպիտակ տանը: Մասնավոր երկխոսություն նախագահի հետ չեմ ունեցել այդ հարցով, բայց քննարկում եմ խորհրդականների հետ, և դա իմ նպատակն է: Ես չեմ հանձնվելու»: