Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի առաջարկությունը, Երևան քաղաքի ավագանին 45 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայնով Երևան քաղաքի 2801-րդ տարեդարձի առթիվ թատերարվեստի և հայկական կինեմատոգրաֆիայի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ակնառու վաստակի, երկարամյա և բեղմնավոր գործունեության համար ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Քրիստափորի Մանարյանին շնորհեց «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում։
«Այս պահին դեռևս որևէ նորություն չկա։ Երեկվա տարբերությամբ ոչինչ տեղի չի ունենում, սպասում ենք նոր հետազոտության արդյունքներին»,- եզրափակեց Վիկտոր Սողոմոնյանը։
Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ժամանեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր՝ մասնակցելու WCIT 2019-ի պանելային քննարկումներից մեկին:
Առավոտյան մեքենայիս հետնամասում հայտնաբերեցի կտրված լար և խնդիրներ արգելակման հետ (այսօր մասնագետների հետ կպարզեմ իրողությունը)։
Կառավարության կայքն այսօր տեղեկացրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Վալերի Օսիպյանին վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից ազատելու մասին:
Extinction Rebellion (XR) («Ապստամբություն բնաջնջման դեմ») շարժումը, որն արգելափակում է երթեւեկությունը՝ փորձելով իշխանությունների ուշադրությունը դարձնել բնապահպանական խնդիրների վրա, ակցիաներ է անցկացնում աշխարհի տասնյակ քաղաքներում, ինչի մասին վկայում են զանգվածային լրատվամիջոցները։
Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Գեորգի Ասատրյանը նշանակվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գլխավոր խորհրդական: Այս մասին գրում է «Կոմերսանտը»:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ատավոտյան կրկին տեղափոխվել է քաղաքացիական բժշկական կենտրոն։
Հոնկոնգի տնտեսությունն առնվազն 2,8 մլրդ հոնկոնգյան դոլար (357 մլն դոլար) է կոցրել վերջին վեց օրվա զանգվածային անկարգությունների հետեւանքով:
Բրիտանական կառավարությունը պատրաստվում է այն բանին, որ Brexit-ի շուրջ բանակցությունները կավարտվեն արդեն այս շաբաթվա ընթացքում՝ առանց հանրակցության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու պայմանների վերաբերյալ Եվրամիության հետ համաձայնագրի ձեռքբերման:
ԱՄՆ-ը մշակում է նոր անհավատալի սպառազինություն, այդ թվում՝ նորագույն նմուշի սուզանավեր:
Սիրիայի հյուսիս-արեւելքում ռազմական գործողությունները բացասաբար կազդեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում միջզգային կոալիցիայի ջանքերի վրա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Վալերի Օսիպյանին վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից ազատելու մասին, տեղեկացնում է կառավարության կայքը։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վալերիյ Օսիպյանին ազատել վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ «կոչնչացի ու կկործանի Թուրքիայի տնտեսությունը, եթե թուրքերը անցնեն թույլատրելի սահմանը»։
«Իրատես» թերթը գրում է. «Ողջ համացանցը կարող է օրերով քննարկել Անդրանիկ Քոչարյան-Արփինե Հովհաննիսյան հեռակա բանավեճը, Բելլա Քոչարյանի հանդիպումը ՌԴ ղեկավարի հետ, լուտանքներ տեղալ աջուձախ, բայց, օրինակ, քննարկման հարց չի դառնում, թե ՌԴ-Հայաստան հարաբերություններում առկա կնճիռներն ինչո՞ւ չեն հարթվում, գազի գնի հարցը ինչո՞ւ ամիսներ շարունակ վերջնական լուծում չի ստանում և, ի վերջո, ղարաբաղյան հակամարտության գործընթացն ինչո՞ւ է արգելակվել, ո՞ւմ մեղքով։
Աշխարհի երկբևեռ կառավարման համակարգի փլուզման գործընթացն իր ավարտին հասավ 1991-ին, երբ ԽՍՀՄ-ը դադարեց գոյություն ունենալ։ Այդ գործընթացն ուղեկցվում էր նախկին սոցճամբարի, իսկ այնուհետև՝ հետխորհրդային տարածքի երկրներում իրականացված գունավոր հեղափոխություններով։
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ու Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technology) շրջանակում Երևան ժամանած Բելիզի հանրապետության առաջին տիկին Քիմ Սիմփլիս-Բառոունը հոկտեմբերի 7-ին այցելել են Պրոֆ․ Ռ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն։
ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարում է խաղարկային վիզաների կամ գրին քարտի խաղարկության 2021թ. ծրագրով հայտերի ընդունման մեկնարկը: Գրանցման նոր շրջանը կսկսի 2019թ. հոկտեմբերի 2-ի կեսօրին՝ արեւելյան ամառային ժամանակով եւ կավարտվի 2019թ. նոյեմբերի 5-ի կեսօրին՝ արեւելյան ստանդարտ ժամանակով:
Հոկտեմբերի 8-ին, ժամը 00:57-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Հյուսիսային ավտոկայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 7-8-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
«Իրատես» թերթը գրում է. «Իմ քայլը» խմբակցության մեջ բաժանումները գնալով առավել նշմարելի են դառնում: Խոսքը ոչ թե ծայրահեղ մոտեցումների ու ճամբարների բաժանվելու, այլ ամբիցիաներ դրսեւորելու ու դիմացինից ավելի լավը երեւալու մասին է:
«Իրատես» թերթը գրում է. «Ինչու քաղաքականությունից լրիվ կտրված Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին կուսակցական ակտիվ աշխատանքի է անցել։ Ժամանակին մսխած քաղաքական կապիտալը այսօր հազիվ թե հնարավոր լինի վերականգնել, ուրեմն ի՞նչն է անհանգստացրել Հովհաննիսյանին։
«Հրապարակ» թերթը գրում է. «Վաղը` հոկտեմբերի 9-ին, տեղի է ունենալու զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը պետք է կայանար սեպտեմբերին: Ի դեպ, նախորդ նիստը եւս չի կայացել. էլեկտրոնային տարբերակով «հաղորդակցվել» են միմյանց հետ, ինչն անընդունելի է եղել հիմնադրամի որոշ անդամների համար:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչեւ այս տարվա վերջ նախատեսվում է ունենալ «Կուսակցությունների մասին» օրենքի եւ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախնական տարբերակը:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալների տեսակցության սրահների վերոնորոգման հարցը հասավ իրավապահներին: «Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ թերթի սեպտեմբերի 13-ի հրապարակման հիման վրա: Մասնավորապես, գրել էինք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում նոր աղմուկ է բարձրանում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս պաշտոնանկ է արվել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Լեւոն Յազչյանը՝ ԱԻ նախկին նախարար, հանգուցյալ Արմեն Երիցյանի աներորդին։ Ոստիկանությունից չմեկնաբանեցին այս պաշտոնանկությունը։
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ուժային կառույցներում, մասնավորապես ԱԱԾ-ում, լուրջ անհանգստություն կա` ով է դառնալու կառույցի ղեկավարը: Չնայած արդարադատության երիտնախարար Ռուստամ Բադասյանը բացառել է նման հեռանկարը, այնուհանդերձ, այս պահին քննարկվող միակ թեկնածուն նա է:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանում ՏՏ աննախադեպ համաժողով է մեկնարկել: Այս օրերին Երեւանում կլինեն ՏՏ ոլորտի գիգանտ- առաջատարները` 70 երկրներից ավելի քան 2500 ներկայացուցչով: Համշխարհային այս համաժողովի երեւանյան հավաքն անշուշտ կարեւոր է:
««Ժողովուրդ» օարթերթի տեղեկություններով` հոկտեմբերի 3-ին ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը գաղտնի խորհրդակցություն է հրավիրել ոստիկանության ղեկավար կազմի հետ ու շատ խիստ է խոսել ապօրինի զենք պահելու թեմայի առնչությամբ:
«Փաստ» թերթը գրում է. «Նախորդ շաբաթ Ազգային ժողովը 98 կողմ եւ 1 դեմ ձայներով ընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին նախագիծը, որը առաջիկայում պետք է քննարկվի ՍԴ-ի կողմից։