Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սկսում եմ իրենց օրինակով համոզվել, որ քաղաքականության ու բարոյականության համադրելիության մասին կասկածները գոյության իրավունք ունեն»:
Երևանում մեկնարկեց տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային 23-րդ համաժողովը։ Այն իսկապես կարևոր իրադարձություն է, որը կարող է լավ խթան հանդիսանալ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների հետագա զարգացումների և նոր ծրագրերի իրականացման համար։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 9-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 24.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Սևան քաղաքի և Գագարին ու Ջրառատ թաղամասերի, ինչպես նաև Նախագահական ամառանոցի ջրամատակարարումը:
Հոկտեմբերի 8-ին Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Լիեւեն կոմունայում բացվել է նոր կենտրոն, որը կոչված է հնարավոր հեղեղումներից պաշտպանել արվեստի ստեղծագործությունները փարիզյան Լուվրի հավաքածուից:
Անցած մրցաշրջանում «Բարսելոնայի» ֆուտբոլիստները 92 միլիոն եվրո բոնուս են ստացել՝ Իսպանիայի առաջնությունում և Սուպերգավաթում հաջողությունների համար, նշում է Marca-ն:
Ռուսաստանի եւ Թուրքիայի ֆինանսների նախարարությունները համաձայնագիր են ստորագրել ազգային արժույթներով հաշվարկների եւ վճարումների վերաբերյալ:
Հոկտեմբերի 8-ին՝ կեսգիշերին, ոստիկանության Նոր Նորքի բաժին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Մոլդովական փողոցի 10 շենքի բակում հրավառություն է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը հոկտեմբերի 8-ին ներկա են գտնվել Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի շրջանակում կազմակերպված հանդիսավոր գալա ընդունելությանը։
Ֆիզիկայի բնագավառում 2019 թվականի Նոբելյան մրցանակը շնորհել են Ջեյմս Փիբլզին «ֆիզիկական տիեզերաբանության ոլորտում տեսական հայտնագործությունների համար», Միշել Մայորին եւ Դիդիե Կելոյին՝ «արեւանման աստղի ուղեծրում էկզոմոլորակների հայտնաբերման համար»:
Վրաստանը հուսով է, որ Ռուսաստանի իշխանություններն առաջիկա վեց ամսվա ընթացքում կհանեն հանրապետություն թռիչքների արգելքը:
ԱՄՆ-ի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ բացասաբար են արձագանքել Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվելիք ռազմագործողության թեմային:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 8-ին մասնակցել է Քննչական կոմիտեի կազմավորման 5-ամյակին և Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Նիստին մասնակցում էին նաև ՀՀ կառավարության անդամներ, ՀՀ իրավապահ համակարգի մարմինների ղեկավարներ, հյուրեր Ռուսաստանի Դաշնությունից և Բելառուսի Հանրապետությունից՝ ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը և Բելառուսի Քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկևիչը:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2007-ից 2012 թվականներին Նոյեմբերյան քաղաքի մարզահամալիրի վերանորոգման և շինարարական աշխատանքների ընթացքում թույլ են տրվել մի շարք չարաշահումներ։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը ելույթ է Քննչական կոմիտեի 5-ամյակի հոբելյանական հանդիսավոր նիստին՝ նշելով, որ կառույցն ունի բավարար ներուժ` առանց որևէ կաշկանդվածության իր սահմանադրական լիազորությունները իրացնելու համար։
«Մենք տեսանք, թե Եվրամիությունն ինչ արեց Հայաստանի իշխանությունների հետ սեպտեմբերի 21-ին, երբ ընդունված է, որ երկրները շնորհավորում են միմյանց անկախության տոնի առթիվ, Եվրամիությունից շնորհավորանք չեկավ: Կատեգորիկ ոչ մի երկիր չշնորհավորեց…»:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ, Գյումրիում կոռուպցիոն բնույթի առերևույթ հանցագործության դեպք են բացահայտել:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանումը և կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները Արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ կատարած մշտադիտարկման այցի արդյունքում արձանագրված խնդիրների վերաբերյալ կազմել են մանրակրկիտ վերլուծություն:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հոկտեմբերի 8-ին, ժամը 13:01-ին տեղեկություն է ստացել, որ Շիրակի մարզի Բագրավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի Հանրապետությունը որդեգրած ռազմավարությամբ պատրաստվում է ընդլայնել ՀՀ Քննչական կոմիտեի աշխատանքի ծավալը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մասնակցում է Երևանում ընթացող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT-2019) հանդիսավոր գալա ընդունելությանը:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը մոտ ժամանակներս չի լքի իր պաշտոնը:
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը Երևանում ներկայացրեց իր Gavat ապրանքանիշի սուրճը:
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը հպարտ է լինել Հայաստանում պատմական այս ժամանակահատվածում:
Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկվում են միջոցառումներ` բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
2016 թվականին ներեցինք այդ ահաբեկիչներին, հիմա հայտարարում եմ, որ ֆիզիկապես ոչնչացնելու ենք նրանց, ովքեր կփորձեն ոտնձգություն անել իմ, մեր ժողովրդի, մեր պետության, պետականության, սահմանների, Արցախի իշխանությունների նկատմամբ:
Նախօրեին Ազգային ժողովում լսումներ էին կազմակերպվել. թեման «թալանչիների» կողմից կառուցված Հյուսիսային պողոտան եւ դրանից տուժածները:
Այսօր Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հայտարարել է Արցախի առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին: Իր հայտարարությունը նա ավարտել է հետևյալ խոսքերով. «Բարեփոխումների արդյունքում մենք համատեղ ուժերով կապահովենք մեր երկրի անվտանգ, բարեկեցիկ, հուսալի, արդար, քաղաքակիրթ և ժողովրդավարական ապագան, մի խոսքով՝ կկերտենք մեր Նոր Արցախը»:
ՀՀ Քննչական կոմիտեի, և իրավապահ մարմինների առաքելությունն է՝ երկրում հաստատել, պահպանել և վստահություն ներշնչել արդարության նկատմամբ: Այս մասին հոկտեմբերի 8-ին Քննչական կոմիտեի կազմավորման 5-ամյակին և Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստի ընթացքում իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ, Գյումրիում կոռուպցիոն բնույթի առերևույթ հանցագործության դեպք են բացահայտել:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: