Բաժիններ՝

«Որևէ մեկը չի ցանկանում, որ Մեղրու ազատ տնտեսական գոտին լինի հարկերը շրջանցելու ինչ-որ տարածք». Մհեր Գրիգորյան

«Մենք պետք է հասկանանք այդ սահմանափակ տարածքի առավել արդյունավետ օգտագործման ալգորիթմը, որպեսզի հասկանանք, թե այդ տարածքում լավագույն ակցենտը, որը պետք է դնենք, որն է լինելու՝ մանրածա՞խ, մեծածա՞խ առևտուրը, թե՞ այլ գործունեություն ենք ծավալելու: Այս ամենը բավականին կհեշտացնի մեր հետագա կոնտակտներն այս հարցի շուրջ, բայց եթե այս ամենը միասին անենք, ապա ներկայիս տարածքը փոքր է»,- այս մասին այսօր ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած «Մեղրու ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի շուրջ ստեղծված իրավիճակը և դրա հետագա գործարկման հնարավորությունները քննարկելու ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Փոխվարչապետի խոսքով՝ այն, ինչի վրա կենտրոնանալու են ազատ տնտեսական գոտու առումով, այդ ամենին ի վերջո պետք է օրենքի տեսք տրվի, քանի որ որևէ մեկը չի ցանկանում, որ այն լինի զուտ հարկեր շրջանցելու ինչ-որ տարածք:
«Կարծում եմ, եթե ԵԱՏՄ ամբիցիաներով ենք այս հարցին մոտենում, ապա սա նշանակում է, որ մենք մաքսիմալ տրանզիտային արդյունքներ պետք է ստանանք; Այստեղ մեզ  մեծ աշխատանք է սպասվում: Հանձնաժողովի նախագահը  բոլորիս նախապատրաստել էր գույքային ժառանգության հետ կապված խնդիրներին, եկեք այս խնդիրը քննարկենք»,-հավելեց  Մհեր Գրիգորյանը:

Ելույթի ավարտին Մհեր Գրիգորյանը ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանին պարգևատրեց ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի բարձրագույն պարգևով:

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս