Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 17-ին ներկա է գտնվել արցախյան թեման արծարծող «Դրախտի դարպասը» գեղարվեստական ֆիլմի պրեմիերային:
Սոցիալական ցանցերի, մամուլի ու հանրության ուշադրության կենտրոնում Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանն է ու Ryanair իռլանդական ավիաընկերության մուտքը հայկական ավիացիոն շուկա:
Հոկտեմբերի 17-ին, ժամը 10:57-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 1-ին պահաբաժնի տարածքում այրվում է խոտածածկ տարածք:
Հասարակական-քաղաքական գործիչ Սպարտակ Սեյրանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամների՝ ԱԱԾ կանչվելուն:
Հրայր Թովմասյանի դեմ իշխանության զավթման հատկանիշներով հարուցված քրեական գործը թակարդ է հենց Նիկոլ Փաշինյանի համար։ Եթե Հրայր Թովմասյանը ՍԴ դատավոր է դարձել մինչեւ պատգամավորական լիազորությունների դադարումը, ապա ճիշտ նույն կերպ Նիկոլ Փաշինյանը՝ վարչապետ, իսկ Արարատ Միրզոյան՝ փոխվարչապետ, Մանե Թանդիլյանը եւ Ֆելիքս Ցոլակյանն էլ՝ նախարար դարձել են մինչեւ իրենց պատգամավորական լիազորությունների դադարումը։
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան բաց կթողնի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի «Լիվերպուլի» դեմ խաղը՝ վնասվածքի պատճառով:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացիներից գումարներ հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 30-ամյա տղամարդուն:
Sky News բրիտանական հեռուստաընկերությունը պլանավորել է հոկտեմբերի 16-ին գործարկել նոր ալիք, որը չի լուսաբանի ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ նորությունները:
Հայաստանն ընտրվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ՝ 193 երկրների շրջանում ստանալով 144 ձայն:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Արա Դարզիին:
38-ամյա շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը խոչընդոտ չի տեսնում, որպեսզի 2020 թվականից հետո շարունակի հանդիսատեսին հիացնել իր խաղով:
Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլիին։
Մոսկվայում ջերմաստիճանի նոր բացարձակ ռեկորդ է սահմանվել հոկտեմբերի 17-ի համար:
«Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթիդ» ընկերությունը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 15-ին ՀՀ վարչական դատարանը բավարարել է Լիդիան Արմենիայի հայցը և անվավեր է ճանաչել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի՝ «Որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու մասին» 2018թ. օգոստոսի 27-ի թիվ 30-Ա որոշումը:
«Մեր Զինված ուժերն ամեն վայրկյան պատրաստ են պատերազմի: Դրա համար և՛ նախկին, և՛ այսօրվա ղեկավարությունն ասել են, որ հայկական կողմից կրակոց չի լինելու: Հիմա վարչապետն Ալիևի հետ հանդիպմանն ասում է՝ արի չկրակենք: Մենք չենք կրակում, բայց հակառակորդը չի կատարում պայմանը: Զինված ուժերը միշտ պիտի պատրաստ լինեն պատերազմի, այլ հարց է՝ դա կլինի՞, թե՞ չի լինի»:
Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը սկսել է արշավ՝ ամերիկյան CBS հեռուստաալիքով հեռարձակվող «Seal Team» հեռուստասերիալի էպիզոդներից մեկում աբսուրդային սցենարի առնչությամբ:
Ֆինլանդիայի «Ձախերի միություն» կուսակցությունն առաջարկել է մեկ այլ երկրում անցկացնել 2020թ. ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղը, որը նախատեսված է անցկացնել Թուրքիայում: Կուսակցության հայտարարության մեջ առաջարկը հիմնավորվել է այն փաստարկով, որ Թուրքիան Սիրիայում քրդերի դեմ սկսած ռազմագործողությամբ խախտել է միջազգային պայմանագրերը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 17-ին ընդունել է Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդական Էիիչի Հասեգավային:
Կառավարությունը ընդունեց որոշում, որով վերաբաշխումներ կատարվեցին առողջապահության բյուջետային տողերում: Վերաբաշխման արդյունքում հետևյալ ծառայությունները կստանան հավելյալ ֆինանսավորում:
Շուրջ մեկ ամիս է՝ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարության աշխատակազմում ծածուկ քննարկում են փոխնախարարներից մեկի հետ կատարված միջադեպը, որ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելության ժամանակ:
Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության կողմերին միշտ կառուցողական մոտեցման կոչ է արել։ Այդ մասին ասել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունը, թե իբր «Ղարաբաղը ողջ աշխարհի կողմից ճանաչված է Ադրբեջանի անբաժան մաս»։
Ինչպես հաղորդում է Tuttosport-ը, անցած շաբաթ «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայացուցիչները կապ են հաստատել Մասիմիլիանո Ալեգրիի հետ՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում աշխատելու տարբերակը քննարկելու համար:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 17-ին Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում ներկա է գտնվել Կոմիտաս վարդապետի 150-ամյակին նվիրված միջոցառմանը, որը կազմակերպվել էր Երևանի մետրոպոլիտենի, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:
«Եթե հիմա մեզ մոտ հայտնվեն երեք հոգի, որոնք իռլանդացիների նման կցանկանան որևէ բան անել, չեն կարող, որովհետև լավ մշակված օդային իրավաբանական դաշտ մենք չունենք»,- ասաց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը։
«Սա հստակ քաղաքական հետապնդում է, ու բոլոր սրբություններն անցնելով՝ անցնում են մարդու ընտանիքին, որն անընդունելի է: Անկախ նրանից, թե ով է Հրայր Թովմասյանը. Այստեղ նրա հարցը չէ»:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը հոկտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանում Զամբիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Շադրեք Լուվիտային (Shadreck Luwita)` հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ (նստավայրը՝ Մոսկվա):
«Նրանք չեն թաքցնում, որ սիրիական սցենարին պիտի հաջորդի նույնը նաև Արցախում: Իբրև ահաբեկչության դեմ են պայքարում, բայց իրականում օկուպացնում են Սիրիայի հյուսիսը, մաքրում բնիկներից»:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 17-ին ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եկել է հարգանքի տուրք մատուցելու ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկան Տիգրան Առաքելյանի հիշատակին:
Թուրքիայի նախագահ Ռեփեփ Թայիփ Էրդողանն աղբարկղն է նետել ԱՄՆ նախագահ Թրամփի ուղարկած սկանդալային նամակը՝ մերժելով նրա առաջարկը: