
Մոսկվայում գերազանցվել է ջերմաստիճանի՝ 130 տարվա վաղեմության ռեկորդը

Մոսկվայում ջերմաստիճանի նոր բացարձակ ռեկորդ է սահմանվել հոկտեմբերի 17-ի համար: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են Մոսկվայի օդերեւութաբանական բյուրոյում:
«Ժամը 14:00-ի դրությամբ օդի ջերմաստիճանը ԺՏՆՑ-ում, որտեղ տեղակայված է քաղաքի բազային օդերեւութաբանական կայանը, ընդհուպ մոտեցել է 18 աստիճանին:
Այսպիսով, գերազանցվել է Մոսկվայում օդերեւութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում առավելագույն 17,4 աստիճանը, որը արձանագրվել էր 1989 թվականի հոկտեմբերի 17-ին»,-պատմել է գործակալության զրուցակիցը: Անընդմեջ օդերեւութաբանական դիտարկումները Մոսկվայում սկսվել են 1879 թվականից: