
«Ես բավականաչափ ուժ ունեմ 2020 թվականից հետո խաղալու համար». Ֆեդերեր

38-ամյա շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը խոչընդոտ չի տեսնում, որպեսզի 2020 թվականից հետո շարունակի հանդիսատեսին հիացնել իր խաղով:
«Զգում եմ, որ դեռ շատ ուժ ունեմ: Դրականն այն է, որ ես չգիտեմ, թե երբ այն կավարտվի: Ուստի իմ ֆիթնեսը և մարզումը միշտ հիմնված են անհայտի վրա: Ես բավարար ուժ ունեմ 2020 թվականից հետո խաղալու համար:
Իհարկե, ամեն ինչ կարող է հանկարծակի ավարտվել, բայց իմ ֆիթնես մարզիչն ասում է. «Տեղեկացրու, եթե որոշես անցկացնել վերջին մրցաշրջանը: Այդ ժամանակ մենք այլևս ֆիթնես-մարզումներ չենք անելու: Դու պարզապես կմասնակցես մրցաշարի և կվայելես»: Բայց դեկտեմբերին ես մտադիր եմ աշխատել ֆիթնեսի վրա: Քանի դեռ ես մոտիվացված եմ, ամեն ինչ լավ է»,- Ֆեդերերին է մեջբերում Tennis 365-ը:
Ֆեդերերը պատրաստվում է 2020 թվականի Օլիմպիական խաղերին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը