Բաժիններ՝

Հրդեհ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում

Հոկտեմբերի 17-ին, ժամը 10:57-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 1-ին պահաբաժնի տարածքում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:10-ին, մարվել՝ 17:47-ին: Այրվել են մոտ 15 հա անտառածածկ տարածք, 60 ծառի կոճղ և ջերմահարվել՝ 20 հաճարենի:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ–ի 2 աշխատակից և 2 ջրատար ավտոմեքենա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031