Բաժիններ՝

«Հրայր Թովմասյանի վրա ընտանիքի անդամների միջոցով ճնշում գործադրելը ստորություն է». Սպարտակ Սեյրանյան

Հասարակական-քաղաքական գործիչ Սպարտակ Սեյրանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամների՝ ԱԱԾ կանչվելուն։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Հրայր Թովմասյանի վրա ընտանիքի անդամների միջոցով ճնշում գործադրելը ստորություն է: Նրանց, ովքեր դա արդարացնում են, ասելու բան չունեմ՝ նրանց պարագայում ամեն ինչ պարզ է: Իսկ նրանց, ովքեր նպատակահարմար են գտնում լռել՝ «շառից ու փորձանքից հեռու» բանաձևով, ասեմ՝ ձեր լռությամբ դուք ոչ թե հեռացնում, այլ հակառակը՝ մոտեցնում եք»:

Հիշեցնենք, որ «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ ասելով, որ անհասկանալի պատճառով վաղը ԱԱԾ են կանչվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու հայրը և երկու դուստրերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս