
«Մանչեսթեր Յունայթեդը» շատ լուրջ կորուստներ ունի «Լիվերպուլից» դեմ խաղից առաջ

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան բաց կթողնի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի «Լիվերպուլի» դեմ խաղը՝ վնասվածքի պատճառով:
Նախկինում հաղորդվում էր, որ Պոգբայի մոտ ախտորոշվել է քթի կոտրվածք: Հայտնի է դարձել նաև, որ խաղացողը կարող է ապաքինվել այս վնասվածքից միայն նոյեմբերի սկզբին:
Մանչեսթերյան ակումբի դարպասապահ Դավիդ Դե Խեայի մասնակցությունը այս հանդիպմանը կասկածի տակ է: Հաղորդվում է, որ վաղը նա բուժզննում կանցնի՝ վնասվածքի լրջությունը պարզելու համար:
Դե Խեան վնասվածք է ստացել Իսպանիայի և Շվեդիայի ազգային հավաքականների միջև կայացած Եվրո-2020-ի ընտրական փուլի խաղում (1:1): Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա վնասել է ձախ ոտքի մկանները:
Սիրարփի Աղաբաբյան