
«Հանելուկ ա… ես տենց թվերի չեմ հավատում». Քաղաքացիները՝ Ryanair-ի սակագների մասին

Սոցիալական ցանցերի, մամուլի ու հանրության ուշադրության կենտրոնում Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանն է ու Ryanair իռլանդական ավիաընկերության մուտքը հայկական ավիացիոն շուկա:
Կան մարդիկ, ովքեր հիացած են Ռևազյանի աշխատանքով: Բայց շատերը չեն հավատում, որ Երևանից Միլան հնարավոր կլինի հասնել 29 եվրոյով: Մտավախություն կա, որ սա հերթական պոպուլիստական հայտարարությունն է:
«Հանելուկ ա… ես տենց թվերի չեմ հավատում», «…եթե ճիշտ լիներ», այս ու նման կարծիքներ հայտնեցին քաղաքացիները 168.am-ի հարցման ընթացքում:
ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ