
Հեղափոխությունն արագ հօդս է ցնդում, երբ հեռու է մնում կյանքի իրականությունից․ Արամ Առաջին

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը գրառում է կատարել Թվիթերում՝ նշելով, որ «հեղափոխությունն արագ հօդս է ցնդում, երբ խոստումը հեռու է մնում իրականությունից»։
«Հեղափոխությունն արագ շոգիանում է, երբ խոստումը նրա հենարանը չէ։ Ու երբ խոստումը հեռու է մնում կյանքի իրականությունից, մի խոր անջրպետ է գոյանում ժողովրդի ու իշխանության միջև. կացություն, որն աննախատեսելի վտանգներով հղի է դառնում»,-գրել է վեհափառը։
Արամ Ա կաթողիկոս, ի դեպ, չի հստակեցրել, թե որ հեղափոխության մասին է խոսքը։