Ռոման Բերեզովսկին մեծ ակնկալիքներ ունի«Փյունիկ»-ում իր մարզչական աշխատանքից:
Հունվարի 4-ին, ժամը 20.30-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «որովայնի առջևի պատի ծակած, թափանցող վերք» ախտորոշմամաբ իրենց մոտ է տեղափոխվել Նորաշեն գյուղի մի բնակիչ:
Երևանում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում հրավիրվել է վարչության նիստ: Նիստին ներկա է ՀՀ վարչապետ, ՔՊ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ 3-րդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա (Chess Academy of Armenia), որտեղ հետևել է հունվարի 8-17-ն անցկացվող` Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատի 10-րդ միջազգային մրցաշարի ընթացքին:
Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին» օրենքի նախագծին: Այս մասին օրենքի նախագիծը հունվարի 13-ին ընթացող հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը:
Կարևորելով Բուլղարիայի հայոց թեմի դերն ու նշանակությունը, տեղի հայ համայնքների ակտիվությունն ու ներգրավվածությունը հոգևոր ու ազգային կյանքում ընթացող իրադարձություններին՝ 2019թ. դեկտեմբերի 7-ից 2020թ. հունվարի 5-ը ընկած ժամանակահատվածում Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ և Բուլղարիայի հայոց թեմի Առաջնորդական Տեղապահ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը հովվական այցով եղել է Բուլղարիայի մի շարք հայկական ծուխերում ու քաղաքներում:
Ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է «Օսկար»-ի հավակնորդների ցուցակը:
Ինչպես քննության ողջ ընթացքում, այնպես էլ դատավճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքում Արթուր Սաքունցն ու Արայիկ Զալյանը ահազանգել են, որ քննությունն իրականացվում է թերացումներով, դրանց վերաբերյալ միջնորդություններ են ներկայացրել, սակայն դատավոր Հ․ Մովսիսյանը հետևողականորեն մերժում էր միջնորդությունները, դրանք համարում անհիմն։
Ավստրալիայի տնտեսության ուղղակի վնասները անտառային հրդեհներից հետո կկազմեն շուրջ 3,5 մլրդ դոլար:
Բաքվում 30 տարի առաջ այս օրերին ադրբեջանցի ծայրահեղականները ներխուժում էին մարդկանց տներ, տանջամահ էին անում, սպանում էին հայերին, էթնիկ այլ խմբերի ներկայացուցիչներին:
Դեկտեմբերի 30-ից հունվարի 12-ը ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 183 մեքենա, որոնցից 171-ի վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ, 11-ի վարորդները չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր, իսկ մի տրանսպորտային միջոցի վրա, առանց համապատասխան թույլտվության տեղադրված է եղել հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորում։ Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է նաև առջևի հողմապակու լուսաթափանցելիության չափի խախտմամբ շահագործվող 4 մեքենա։
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց լրատվական գործունեություն իրականացնողներին պետական միասնական գրանցամատյանից անվճար տեղեկատվություն տրամադրելու օրենքի նախագծին:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը պայմանագիր է ստորագրել «Աստանա»-ի հետ:
ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանի ուղեկցությամբ 2020 թվականի հունվարի 13-ին այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան, որտեղ ներկա է գտնվել զորակոչի կազմակերպման գործընթացին, անձամբ հետևել է անցկացվող վիճակահանությանը, դրա անցկացման կարգին և պայմաններին:
Ազգային Հակակոռուպցիոն Խորհուրդը (այսուհետ՝ ԱՀ Խորհուրդ) նախնական ուսումնասիրության է ենթարկել ՎԵՏՕ նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանի հաղորդումն այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իր լիազորություններն իրականացնելիս կատարել է այնպիսի արարք, որը ողջամտորեն կարող է մեկնաբանվել որպես իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվելուն միտված գործողություններ, ինչն էլ առաջացրել է շահերի բախում՝ արգելված «Հանրային ծառայության մասին» օրենքի 33-րդ հոդվածով:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը Fox News-ի հետ զրուցելիս հայտարարել է, թե Boeing ամերիկյան ընկերության խնդիրները, որը երկու ավիաաղետից հետո հարկադրված էր կասեցնել Boeing-737 MAX հանրանավերի արտադրությունը, կարող են դանդաղեցնել ՀՆԱ-ի աճի տեմպերը։
Իտալական «Ռոմա»-ն ևս մեկ առաջարկով կդիմի «Արսենալ»-ին` Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը գնելու համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի շրջանակում քննարկվել է Հայաստանի Հանրապետությունում աղբահանության ռազմավարության նախագծի մշակման աշխատանքների ընթացքը:
Մարդու իրավունքների պաշտպանն ուսումնասիրություն է սկսել Եղվարդում և Աչաջուրում ծննդօգնության ծառայությունների ֆինանսավորման դադարեցման հարցերի առնչությամբ։
Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2018 թվականի հոկտեմբեր ամսին Մարալիկ քաղաքում Նարեկ Մալյանի, Արթուր Դանիելյանի և Գրիգոր Մինասյանի նկատմամբ տեղի ունեցած խուլիգանական հարձակման փաստի առթիվ անցյալ տարի հոկտեմբերին՝ դեպքից ավելի քան մեկ տարի անց, հարուցվել է քրեական գործ:
Ձմեռային զորակոչի շրջանակում զինված ուժերի զորամասերը համալրող նորակոչիկների հետ պարբերաբար անցկացվում են տեսական և գործնական պարապմունքներ:
Հատուկ քննչական ծառայությունը չի մեկնաբանում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին հարցաքննության հրավիրելու վերաբերյալ տեղեկությունը:
Այսօր ՀՀ-ում ստեղծվել է մի իրավիճակ, երբ Սահմանադրական դատարանը փաստացի մնացել է միակ անկախ մարմինը, որի հետ հատկապես ոչ իշխանական իրավաբանական համայնքը կապում է արդարադատության իրականացման հնարավորությունը։ Այլ կերպ ասած՝ այսօրվա կախյալ դատական համակարգի դեմ պայքարում վերջին օղակը շարունակում է մնալ ՍԴ-ն, որտեղ կարելի է ակնկալել սահմանադրական արդարադատության իրականացում։
Լահորի Բարձր դատարանը «ոչ սահմանադրական» է համարել Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշառաֆի գործը լսելու համար հատուկ կոլեգիայի ստեղծումը եւ չեղարկել է նրա կողմից կայացված մահավճիռը:
Հրաժարական տված Ռաուլ Խաջիմբան մտադիր չէ իր թեկնածությունն առաջադրել Աբխազիայի նախագահի կրկնական ընտրություններում, որոնք նշանակված են մարտի 22-ին:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկվա Վանեցյան-Փաշինյաններ սրացումները կրկին արդիական են դարձնում իմ կողմից բարձրաձայնված 4 հարցերի հրապարակային և ուղիղ պատասխանների կարևորությունը:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հավանություն է տվել Մեջլիսի (խորհրդարան) այն օրինագծին, որի համաձայն Պենտագոնը ճանաչվում է ահաբեկչական կազմակերպություն:
Հայտնի հռոմեական միտքը, որն այսօր դարձել է հայաստանյան իրականության դասական արտապատկերումը, վերջին երկու տարվա ընթացքում ապացուցում է իր ճշմարտացիությունը․ ևս մեկ անգամ համոզվում ենք, որ ժողովրդին պետք են միայն հաց և տեսարաններ։ Թե ինչքանով է իշխանությունը պահպանելու հարցում գործող իշխանություններին օգնում տարբեր քաղաքական գործիչների նկատմամբ քրեական հետապնդումներ իրականացնելու գործընթացը՝ դժվար է ասել, սակայն այն հանգամանքը, որ այսօր Հայաստանում իշխանության վարկանիշը գահավիժում է՝ ազատ անկման արագությանը մի քանի անգամ գերազանցելով՝ ապացուցման կարիք չունի։
Ամերիկացի երկու զինծառայողների մեռած են գտել Spangdahlem ավիաբազայում, որը գտնվում է Գերմանիայի արեւմուտքի Ռեյնլանդ-Պֆալցի դաշնային երկրամասում: Այդ մասին հունվարի 13-ին հայտնել է DPA գործակալությունը։
ՎՏԲ-Հայաստան Բանկը «ՌԵՍՈ» Ապահովագրական ընկերության հետ համատեղ` ճանապարհորդությունների սիրահարներին, առաջարկում է «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթը: Շահավետ եւ շատ հարմար «Ապահով հանգիստ» փաթեթը կպարգևի հաճախորդներին վստահության և ապահովության զգացում` ընտանեկան ճանապարհորդության կամ ընկերական ճամփորդության ողջ ընթացքում: