Ֆիլմը նկարահանվում է յուրահատուկ ժանրում։ Օրերս էկրանավորման առաջին նկարահանումներն էին իրականացվում Գյումրու դրամատիկական թատրոնում, որտեղ 2018թ. մայիսի 30-ին Լյուդվիգ Հարությունյանի բեմադրած ներկայացումը առաջին անգամ մեծ իրարանցում առաջացրեց։ Ի դեպ, բարձր գնահատականների արժանացած բեմադրությունը մինչ օրս ավելի շատ անգամներ ներկայացվել է Երևանում, արտասահմանում, քան բնօրրան քաղաքում։ Սա այն ներկայացումն է, որ, իրավամբ կարելի է ասել, վերակենդանացրեց Գյումրու դրամատիկական թատրոնը ու մեծ հեղինակություն կամ ճանաչում բերեց Երևանի ներկայիս փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանին, ով այդ ժամանակ Գյումրու թատրոնի տնօրենը դարձավ և մեծ ներդրում ունեցավ թատրոնի վերալիցքավորման գործում։
Բաքվում հայերի վերջին կազմակերպված ջարդերից անցել է ուղիղ 30 տարի։ 1990 թ. հունվարի սկզբին Խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում իրականացվող ցույցերն ուղեկցվում էին «Մահ հայերին», «Փա՛ռք Սումգայիթի հերոսներին», «Կեցցե՛ Բաքուն առանց հայերի» կոչերով և դարերով այդ քաղաքում բնակվող հայերի հանդեպ ատելության քարոզով։
Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն «Աբու Դաբի կայունության շաբաթ»-ի շրջանակում մասնակցել է կայունության, շրջակա միջավայրի և վերականգնվող էներգիայի խնդիրներին և դրանց մեջ կանանց ներգրավվածությանը նվիրված քննարկմանը:
Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի պաշտպանի միջնորդությունը, որով առաջարկվում էր չեղարկել Բաբլոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը:
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի մասնակցությամբ երեկ քննչական գործողություն է կատարվել։
Հունվարի 4-ին՝ ժամը 3․50-ին, «Թալին» բժշկական կենտրոնից ոստիկանության Թալինի բաժին ահազանգ ստացվեց, որ «կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Արտենի գյուղի անչափահաս մի բնակիչ։
Արդեն սովորական են դարձել սոցիալական խնդիրների խոստացված լուծումների հետաձգումն ու կոնկրետ ձախողումները, հանրության մոտ ձևավորված օբյեկտիվ սպասումների մեղմ ասած անհամաչափ իրականացումը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերի թեկնածուներին:
«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանն իր էջում գրում է. «ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի N 86-Ա որոշմամբ Սորոսի գրասենյակից ֆինանսավորվող հետևյալ կազմակերպությունները համարվել են «բարեգործական», ազատվել են մի շարք հարկերից:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում բացահայտվել է նաև առանց իրացնելու նպատակի, իր անձնական օգտագործման համար, թմրամիջոցներ և թմրամիջոց պատրաստելու համար նախատեսված «քացախաթթվի անհիդրիդ» տեսակի պռեկուրսոր ապօրինի ձեռք բերելու և պահելու դեպք:
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել․«Հայաստանի գյուղերի, ավանների ու փոքր քաղաքների ծննդատների զարգացման խնդրին վերաբերվել միայն, այսպես կոչված, արդյունավետության տեսանկյունից, նշանակում է ոչինչ չհասկանալ պետությունից եւ անվտանգությունից»:
ՄԻՊ-ը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել։
168 Լրահոս
Երևան-Թեհրան չվերթը հունվարի 14-ին կայացել է ժամանակին՝ ըստ պլանավորածի:
Հայաստանում շարունակում է արձանագրվել սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված հիվանդացության աճ։
Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ կրկին գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը այսօր ֆեյսբուքյան իր էջում վիճակագրական տվյալներ էր հրապարակել՝ նշելով, որ 2018 և 2019 թվականներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը զգալիորեն աճել է: Սակայն նա հեռացրել է իր այդ գրառումը՝ գրելով. «Նախորդ գրառումը ջնջեցի, որովհետեւ մեր մի քանի գերատեսչությունների միջեւ ճշգրտումների կարիք կա»: Իսկ քիչ առաջ նա տեղադրեց նոր գրառումը, թերևս, մի քանի գերատեսչությունների միջև ճշգրտումներ անելուց հետո:
«Բարսելոնա»-ն Էռնեստո Վալվերդեին հեռացրել է գլխավոր մարզչի պաշտոնից և նրա փոխարեն նշանակել մինչ օրս որևէ տիտղոս չնվաճած մասնագետի:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Լրագրողները հավասարություն են պահանջում. թռիչքուղուն թույլ են տվել մոտենալ միայն Հ1-ին. news.am
Սիրելի հայրենակիցներ, իմ առաջիկա ծրագրերի ու գործունության ոլորտների վերաբերյալ հանրությանը տեղեկացնելու համար այսուհետ օգտվելու եմ նաև Twitter-ից:
Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում վիճակագրական տվյալներ էր հրապարակել՝ նշելով, որ 2018 և 2019 թվականներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը զգալիորեն աճել է: Սակայն նա հեռացրել է իր այդ գրառումը՝ գրելով. «Նախորդ գրառումը ջնջեցի, որովհետեւ մեր մի քանի գերատեսչությունների միջեւ ճշգրտումների կարիք կա:
Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Ֆրանսիան գործարկում են Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շրջանակում վեճերի լուծման մեխանիզմը:
Իրանի երկինքը ներկայում ավելի անվտանգ է բոլոր թռիչքների համար, քան երբեւէ:
Հայաստանի Հանրապետության նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը վկայի կարգավիճակով հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն:
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց եվրոպական ամենամեծ՝ Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերության Միլան-Երևան չվերթի ինքնաթիռը:
Բողոքի շարժման հարյուրավոր ակտիվիստներ հունվարի 14-ին փակել են երթեւեկելի մասը Բեյրութի առանձին շրջաններում, ինչի հետեւանքով ավտոմոբիլային խցանումներ են առաջացել ամբողջ քաղաքում:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի դարպասապահ Արամ Հայրապետյանը կարիերան կշարունակի Իրանի առաջնությունում:
Առօրյա իրականության մեջ բավական ակտիվ է փոփոխվում քաղաքական լրահոսը։ Այն աստիճան արագ, որ չես հասցնում հասկանալ, թե ո՞ր տեղեկատվությունն է նորը, ո՞րը՝ «ժամկետանց»։ Սակայն լինում են այնպիսի տեղեկություններ, որոնք մտացածին ու արհեստական լինելուց բացի՝ մարդկանց շրջանում հերթական «պառաժ» գցելու համար են շրջանառվում որոշ լրատվականների կողմից։
2019 թ. hոկտեմբերի 25-ին, ի պատասխան ԱԺ պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի՝ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին հնչեցրած անպատեհ արտահայտությունների, պաշտոնական նամակով դիմեցինք ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ պահանջելով ԱԺ էթիկայի հանձնաժողովում քննարկման առարկա դարձնել և պատշաճ գնահատական տալ «Ժառանգություն» կուսակցության և Րաֆֆի Հովհաննիսյանի վերաբերյալ արված խնդրահարույց արտահայտություններին:
Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱՄԷ սննդի անվտանգության պետնախարար Մարիամ Ալ- Մուհեյրի հետ։