ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին, որով առաջարկվում է մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում մի շարք մասնագիտություններով սովորող և միաժամանակ աշխատող անձանց եկամտային հարկը վերադարձնել՝ ուսման վարձի փոխհատուցման նպատակով:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ներողամտություն է հայցել այն հայտարարությունն ուշացնելու համար, որ հանրապետության զինված ուժերը սխալմամբ ուկրաինական ինքնաթիռ են խոցել:
Արթուր Վանեցյանին պետական հեղաշրջման փորձի համար կալանավորելու հարցը, Վանեցյան-Մարիամ Փաշինյան ֆեյսբուքյան բանավեճը. ՈՒՂԻՂ
Իրանի նախագահ Հասան Ռոհանին անհեթեթություն է համարել այն տեղեկատվությունը, որ Թեհրանն իբր ձգտում է միջուկային զենք ստանալ: Համապատասխան հայտարարությունը նա արել է հունվարի 15-ին։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից օգտագործված ավտոմեքենաներ ներմուծելիս ԱԱՀ-ի դրույքաչափը փոփոխել՝ ըստ մաշվածության սահմանելով 5 և 10 տոկոս դրույքաչափեր: «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում ներկայացրեց խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանը 15 օրով գործուղվում է ԱՄՆ:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին վերաբերող քրեական գործով օրինականությունը պահպանելու դեպքում այն ենթակա է անհապաղ կարճման։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է փաստաբան Ամրամ Մակինյանը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոմպոզիտոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Մաքսիմ Դունաեւսկուն շնորհավորել է 75-ամյակի առթիվ, նշելով, որ հոբելյարի ստեղծագործություններն առանձնահատուկ տեղ են գրավում հայտնի կատարողների երգացանկում:
«Կոռուպցիոն ռիսկերը համընդհանուր ներառական կրթության ոլորտում». քննարկում. ՈՒՂԻՂ
Ստիպված եմ հիասթափեցնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քանի որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ հարցաքննված երկրի գործող ղեկավարը ոչ թե ինքն է, այլ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 14-ից 15-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 69 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։
Երևանի երկնքում այս պահին արտառոց ամպ է հայտնվել։
Ավստրալիայի Մելբուռն քաղաքի օդանավակայանի աշխատանքը խախտվել է վատ տեսանելիության պատճառով, որի պատճառն անտառային հրդեհներից առաջացած ծխամշուշն է:
Ինչո՞ւ է դատարանը ձգձգում Արմեն Թավադյանի գործը և ինչո՞ւ է նրանից 70-80.000 դոլարի չափով գումար առգրավվել. ՈՒՂԻՂ
Դատախազությունը մերժել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ Ամրամ Մակինյանի պաշտպանի բողոքը։
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտարարություն է տարածել՝ 1990թ. հունվարին Ադրբեջանի կողմից Բաքվում կազմակերպված հայերի կոտորածների 30-րդ տարելիցի կապակցությամբ:
2020 թվականի հունվարի 15-ին, ժամը 00։35-ին տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նույն օրը, ժամը 01։45-ին գրանցվել է նրա կենսաբանական մահը։
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն հունվարի 16-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնայից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում։
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները կանխել են Հայաստանի Հանրապետության սահմանով թմրամիջոցի անօրինական տեղափոխման հերթական փորձը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ դուրս եկավ ՀՀ Քննչական կոմիտեից, որտեղ հարցաքննվել է: NEWS.am-ի հարցին, թե ինչ գործի շրջանակներում է հարցաքննվել, վարչապետը չպատասխանեց՝ նշելով, որ շուտով կլինի հաղորդագրություն:
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է․ «Ամիսներ առաջ իմ զգուշացումը երկրի անվտանգությանը սպառնացող վտանգների վերաբերյալ առնչվում էին նաև Սահմանադրական դատարանի շուրջ այն օրերից սկսած և մինչ օրս շարունակվող իրադարձություններին»:
Ինչպե՞ս վարվել ֆեյքային լուրերի հետ, ինչպե՞ս տարբերել կեղծը և որն է քրեորեն հետապնդելի արարքը. ՈՒՂԻՂ
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վարչապետ Փաշինյանի շնորհիվ այսուհետ բոլոր հարցաքննվողները հնարավորություն ստացան սելֆի անել իրենց հարցաքննող քննիչի հետ։ Քննիչներն էլ չեն թույլատրելու (որովհետև ամենևին ոչ բոլոր հարցաքննություններն են բեմականացում), հարցաքննվողներն էլ առարկելու են, պնդելու են, որ օբյեկտիվ հիմք չկա մեկին թույլատրելու, իսկ մյուսին արգելելու, մի խոսքով՝ լարվածություն, նյարդեր, հակադրություն։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը 250 միլիոն դոլարի չափով Իրաքին ցույց տրվող ռազմական օգնության կրճատում է նախապատրաստում այդ երկրից ամերիկյան զորքերի հարկադրական դուրսբերման դեպքում:
Առեւտրական գործարքի առաջին փուլը, որը Չինաստանի ու ԱՄՆ-ի միջեւ Վաշինգտոնում ստորագրվելու է այս շաբաթ, կետ է պարունակում երկու տարվա ընթացքում չորս ճյուղերի 200 մլրդ դոլարի ամերիկյան ապրանքներ գնելու Պեկինի պարտավորությունների վերաբերյալ:
Առնվազն վաթսուն մարդ է բժշկական օգնություն ստացել այն բանից հետո, երբ հունվարի 14-ին ինքնաթիռն ավիավառելիք է նետել մի քանի դպրոցների տարածքի վրա, որոնք գտնվում են Լոս Անջելեսից ոչ հեռու:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ռազմավարական սխալ է համարում իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) իրականացման շրջանակում վեճերի կարգավորման մեխանիզմի գործարկման որոշումը:
Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Շարժայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի:
Պակիստանում տեղատարափների, ձյան տեղումների ու ձնահյուսերի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 93-ի, եւս 53 մարդ տուժել է: