ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՌԵՍՈ» Ապահովագրական ընկերությունն առաջարկում են ճանապարհորդել «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթով
ՎՏԲ-Հայաստան Բանկը «ՌԵՍՈ» Ապահովագրական ընկերության հետ համատեղ` ճանապարհորդությունների սիրահարներին, առաջարկում է «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթը: Շահավետ եւ շատ հարմար «Ապահով հանգիստ» փաթեթը կպարգևի հաճախորդներին վստահության և ապահովության զգացում` ընտանեկան ճանապարհորդության կամ ընկերական ճամփորդության ողջ ընթացքում:
«Անվտանգ հանգիստ» ապահովագրական փաթեթը ՎՏԲ-Հայաստան Բանկում ձևակերպելիս` հաճախորդներին կտրամադրվի հնարավորություն օգտվել հետևյալ ապահովագրական ծառայություններից.
- Բժշկական շուրջօրյա խորհրդատվություն, շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն՝
- ամբուլատոր և ստացիոնար բուժում,
- դեղորայք,
- շտապ ատամնաբուժական օգնություն,
- բժշկական էվակուացիա:
- ֆինանսական փոխհատուցում՝
- ուղեբեռի կորստի, վնասման, ուշացման դեպքում,
- հանգստի ընթացքում հաճախորդի բնակարանին հասցված վնասի դեպքում,
- ապահովագրված անձի բնակարանից ջրի արտահոսքի հետևանքով հարևաններին հասցված վնասի դեպքում:
«Անվտանգ հանգիստ» ապահովագրական փաթեթը կարելի է ձեռք բերել նաև ընտանիքի անդամների ու հարազատների համար: Ապահովագրական պայմանագիրը կարող է կնքվել մինչև 75 տարեկան անձանց համար՝ աշխարհի ցանկացած ուղղությամբ մեկնելիս:
Պայմանագրի գործողության ժամկետն է՝ 7-ից մինչև 15 օր, ապահովագրական վկայագիրը կարելի է օգտագործել մեկ տարվա ընթացքում:
«Անվտանգ հանգիստ» ապահովագրական պրոդուկտի արժեքի, պայմանների և սակագների մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am կայքում, ինչպես նաև՝ զանգահարելով Բանկի Տեղեկատվական կենտրոն, 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է Կենտրոնական Բանկի կողմից: