Դեսպան Մկրտչյանը Ամերիկայի կաթոլիկ համալսարանում մասնակցել է «Գրեյս և Փոլ Շահինյաններ. հայկական քրիստոնեական արվեստ և մշակույթ» դասախոսությանը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը Ամերիկայի կաթոլիկ համալսարանում մասնակցել է «Գրեյս և Փոլ Շահինյաններ. հայկական քրիստոնեական արվեստ և մշակույթ» չորրորդ ամենամյա դասախոսությանը՝ «Հայկական արվեստն ու աշխարհը» խորագրով։ Այդ մասին տեղեկացնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը:
Դեսպան Մկրտչյանը հանդես է եկել ողջույնի խոսքով՝ անդրադառնալով հայկական մշակույթի և արվեստի՝ որպես ազգային ինքնության անբաժանելի մասի կարևորությանը, ընդգծել նման դասախոսությունների անցկացման անհրաժեշտությունը՝ ամերիկյան ակադեմիական և մշակութային շրջանակում Հայաստանի մասին իրազեկվածության բարձրացման համատեքստում։



